Barcamp loading
Barcamp loading

«ԲարՔեմփ Երևան 2012»-ի շրջանակներում X-TECH-ը ներկայացրեց Citybugs.am կայքի առաքելությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետների` ծրագրավորողների, ճարտարագետների, բլոգերների, օն-լայն լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների մասնակցությամբ այսօր մեկնարկեց  «ԲարՔեմփ Երևան 2012» ոչ պաշտոնական կոնֆերանսը, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ: «ԲարՔեմփը» ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումների և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում: