Տասներորդ անգամ անցկացվող «ԲարՔեմփ Երևանը» մեկ հարկի տակ է միավորել տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիայի ու մարքեթինգի ոլորտի հազարավոր մասնագետների: Հունիսի 16-17-ը Երևանի Ամերիկյան համալսարանում անցկացվում է «ԲարՔեմփ Երևան 2018» (չ)կոնֆերանսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 5-րդ տարին անընդմեջ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Յուքոմ ընկերությունը, որի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես ներկայացավ ժամանակակից ցանցերի առավելությունների մասին պատմող կարճ շնորհանդեսով: