Barcamp loading
Barcamp loading

Սեպտեմբերի 18-ին, Դիլիջանի կենտրոնական դպրոցում կանցկացվի Բարքեմփ Դիլիջան 2021 միջոցառումը։ Ապագայի աշխատաշուկային ու տեխնոլոգիաներին նվիրված (չ)կոնֆերանսը տեղի կունենա ՄԱԿ-ի COVID-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա լաբի հետ համատեղ, Դիլիջան Ֆաբ լաբի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում ոլորտի մասնագետները կներկայացնեն իրենց ելույթները երկու զուգահեռ դահլիճներում, ընդ որում իրենց գաղափարներով կկարողանան կիսվել նաև մասնակիցները, ովքեր իրենց ելույթները կարող են գրանցել ժամատախտակին հենց միջոցառման օրը։

 Բարքեմփի շրջանակներում Ֆաբ Լաբ Դիլիջանի թիմը կանցկացնի աշխատարաններ եռաչափ մոդելավորման, տպագրության, ինչպես նաև էլեկտրոնիկայի հիմունքների մասին և մասնակիցները կաշխատեն տպասալիկների հետ։ Կներկայացվի մաղով տպագրություն և թիմը կպատմի Ֆաբ ակադեմիա կրթական նախագծի մասին։ Կցուցադրվեն լազերային կտրող սարքի, վինիլային կտրող սարքի ու թվային ֆրեզերային հաստոցի աշխատանքները։

 Կազմակերպչական թիմը կազմակերպելու է տրանսպորտը Դիլիջանին հարակից համայնքներից մասնակիցների համար։ Գրանցվելիս խնդրում ենք նշել ձեր հասցեն, և թե արդյո՞ք ունենալու եք տրանսպորտի կարիք։

 Գրանցվեք որպես խոսնակ կամ մասնակից մինչև սեպտեմբերի 15: