ՄԵՐ ՄԱՍԻՆ ՀՏՀ
ENG ՀԱՅ

Ես հաստատման նամակ եմ ստացել Eventbrite֊ից, ի՞նչ անեմ:

Դա նշանակում է, որ գրանցումը տեղի է ունեցել։ Շնորհավո՜ր։ Մի նամակ֊հիշեցում էլ կստանաս միջոցառումից մի քանի օր առաջ։ Տոմսերը պետք են գալու գրանցման ժամանակ․ կա՛մ էլ․ նամակը կամ pdf ֆորմատով բեր, կա՛մ հենց տպված։

Պե՞տք է արդյոք գրանցվել, եթե ներկայացում չեմ անելու:

Այո, բոլոր մասնակիցների, ներառյալ հանդիսատեսների համար գրանցումը պարտադիր է:

Որտե՞ղ է միջոցառման օրակարգը: Ո՞ր ժամին պիտի գանք:

Միջոցառման օրակարգը կազմվում է հենց մասնակիցների կողմից: Միջանցքում դրված է լինում դատարկ ժամատախտակ, որտեղ ցանկացած մարդ կարող է գրանցել իր ներկայացման թեման: ԲարՔեմփին լինում են նաև հրավիրված մասնագետներ և աշխատարաններ (workshop)․ սրանց ժամատախտակը տեղադրվում է կայքում և ՖԲ էջում հաստատված լինելուն պես։

Կարո՞ղ եմ ավելի ուշ միանալ, կամ միայն մեկ օրը գալ:

Այո, կարող եք, սահմանափակում չկա:

Բեյջերը ե՞րբ ենք ստանալու:

Երբ ժամանում եք ԲարՔեմփի վայր, մոտեցեք միջանցքում տեղակայված կամավորների սեղանին: Նրանք կգրանցեն ձեզ տոմսում եղած QR ծածկագրի միջոցով և կտրամադրեն շապիկ (եթե հասցրիք իհարկե) ու բեյջ:

Կարո՞ղ եմ գալ ու ներկայացնել իմ ստեղծած կայքը:

Որևէ կայք կամ ընկերություն ուղղակի ներկայացնելը ԲարՔեմփի ընթացքում բնավ հավես չի: Փոխարենը մտածեք մի հետաքրքիր տեխնիկական լուծում ներկայացնել, հետաքրքիր գաղափար կամ ինչ-որ ուսուցողական թեմա, թեկուզ ձեր ընկերության կամ կայքի օրինակով: Կարևորը, որ ներկայացումը հետաքրքիր և/կամ օգտակար լինի լսարանի համար: Հիշեք որ մասնակիցները քվեարկելու են «ոտքերով», այսինքն՝ անհետաքրքիր ներկայացումներին դատարկ լսարաններ են սպասվում: Չեք ուզի, չէ՞:

Ո՞վ է միջոցառման կազմակերպիչը:

Միջոցառումը կազմակերպվում է անկախ մարդկանց կողմից՝ կամավորական սկզբունքով: ԲարՔեմփին կազմակերպչական հարցերով աջակցում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և անհատներ, ովքեր տարբեր ընկերություններում են աշխատում:

Արդյո՞ք ելույթները տեսագրվելու են, կամ օնլայն կարո՞ղ ենք հետևել:

Այո, բոլոր սենյակներից livestream է լինելու դեպի YouTube: Այս տարի, սակայն, livestream֊ը լինի չի լինելու առաջին տեղում, քանի որ նպատակադրվել ենք միջոցառումից տասը֊տասնհինգ օր անց ունենալ բարձր որակի տեսանյութեր։

Ի՞նչ ֆորմատով պետք է բերել պրեզենտացիաները:

Խելքին մոտ ֆորմատով բերեք․ օրինակ՝ pdf, ppt, վեբ որևէ պլատֆորմում և այլն։ Օգտագործեք Unicode և էնպիսի տառատեսակ, որ Կարմիր գրքում ներառված չէ հազվադեպ օգտագործման պատճառով։ ;)

Ընդանուր

Հովանավորներ