ՄԵՐ ՄԱՍԻՆ ՀՏՀ
ENG ՀԱՅ

«ԲարՔեմփ Երևանը» առաջին անգամ անցկացվեց 2009 թվականի ապրիլի 17-19-ը։ Նոր ձևաչափով չկոնֆերանսը գրավեց տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետներին և յուրաքանչյուր հաջորդ «ԲարՔեմփ Երևան» միջոցառումներին հետաքրքրվողների և մասնակիցների թիվը սկսեց աճել։ Եթե 2009-ին մենք ունեցանք 400 մասնակից, 2016-ին մասնակիցների թիվը գերազանցեց 2500-ը:

Ի՞նչ է ԲարՔեմփը

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005 թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

Սովորաբար ԲարՔեմփ են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է՝ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են զեկուցումներ անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։ ԲարՔեմփի ժամանակ մենք ունենում ենք նաև Հրավիրված մասնագետներ և աշխատարաններ (workshop), որոնց մասին հայտարարվում է նախօրոք։

Մեր տարածաշրջանում

Մեզ ընթերակա տարածքում առաջին ԲարՔեմփը կազմակերպվել է Կիևում 2007թ.-ի հոկտեմբերին, որին մասնակցում էր ավելի քան 300 մարդ՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրղզստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Լեհաստանից և այլ երկրներից։

«ԲարՔեմփ Կիև»-ին 2008թ.-ի փետրվարին հաջորդեց «ԲարՔեմփ Բալթիքսը» Ռիգայում, հունիսին՝ «ԲարՔեմփ Կովկասը» Թբիլիսիում։ ԲարՔեմփերի ալիքը շարունակվում է։

Թիրախ Խումբ

ԲարՔեմփի հիմնական թիրախ խումբը կազմում են բոլոր համերի ու հոտերի ծրագրավորողները/ճարտարագետները, նոր մեդիաների, ՏՏ, ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների այլ մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները և բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի համաշխարհային Սարդոստայնը։

Ընդանուր

Հովանավորներ