ԲարՔեմփցիներ և նոր Բարքեմփականներ, ներկայացնում ենք ձեզ մի շարք հաճախ տրվող հարցերի պատասխաններ.
Եվ այսպես՝ Հաճախ տրվող հարցեր (FAQ)
1.Ես գրանցվել եմ, բայց հաստատման նամակ չի եկել, ի՞նչ անեմ:
Գրանցվելուց հետո հաստատման նամակ չի գալիս: Եթե գրանցման վերջում տեսնում եք հաղորդագրություն “Thanks, your registration is complete” , նշանակում է, որ ձեր գրանցումը հաստատված է:
2. Պե՞տք է արդյոք գրանցվել, եթե ներկայացում չեմ անելու:
Այո, բոլոր մասնակիցների, ներառյալ հանդիսատեսների համար գրանցումը պարտադիր է:
3. Որտե՞ղ է միջոցառման օրակարգը: Ո՞ր ժամին պիտի գանք:
Միջոցառման օրակարգը կազմվում է հենց մասնակիցների կողմից: Մեր
ժամանակացույցը այս տեսքն ունի: Միջանցքում դրված է լինում դատարկ ժամատախտակ, որտեղ ցանկացած մարդ կարող է գրանցել իր ներկայացման թեման: Այս տարի ևս Բարքեմփին կլինեն արտասահմանից հրավիրված հյուրեր, ովքեր ներկայացում են անելու մեծ դահլիճում: Դրա օրակարգը
այստեղ է:
4. Կարո՞ղ եմ ավելի ուշ միանալ, կամ միայն մեկ օրը գալ:
Այո, կարող եք, սահմանափակում չկա:
5. Բեյջերը ե՞րբ ենք ստանալու:
Երբ ժամանում եք ԲարՔեմփի վայր, մոտեցեք միջանցքում տեղակայված կամավորների սեղանին: Նրանք կփնտրեն ձեր անունը գրանցվածների ցուցակում և կտրամադրեն ձեզ շապիկ և բեյջ:
6. Կարո՞ղ եմ գալ, ներկայացնել իմ ստեղծած կայքը:
Որևէ կայք կամ ընկերություն ուղղակի ներկայացնելը ԲարՔեմփի ընթացքում չի թույլատրվում: Ցանկացած տիպի գովազդ խստիվ արգելվում է: Փոխարենը մտածեք մի հետաքրքիր տեխնիկական լուծում ներկայացնել, հետաքրքիր գաղափար կամ ինչ-որ ուսուցողական թեմա, թեկուզ ձեր ընկերության կամ կայքի օրինակով: Կարևորը որ ներկայացումը հետաքրքիր և/կամ օգտակար լինի լսարանի համար: Հիշեք որ մասնակիցները քվեարկելու են “ոտքերով”, այսինքն անհետաքրքիր ներկայացումներին դատարկ լսարաններ են սպասվում: Չեք ուզի, չէ՞:
7. Ո՞վ է միջոցառման կազմակերպիչը:
Միջոցառումը կազմակերպվում է անկախ մարդկանց կողմից՝ կամավորական սկզբունքով: ԲարՔեմփին կազմակերպչական հարցերով աջակցում են Ինտերնյուս Հայաստանը և անհատներ, ովքեր տարբեր ընկերություններում են աշխատում: Բարքեմփի համար վարձակալվում են Ամերիկյան համալսարանի դահլիճը և սենյակները. Իսկ միջոցառման գլխավոր հովանավորն է Օրանժ Արմենիան:
8. Արդյո՞ք ելույթները տեսագրվելու են, կամ օնլայն կարո՞ղ ենք հետևել:
Այս տարի բոլոր սենյակներից livestream է լինելու: Հղումները կտեղադրվեն մեր կայքում:
9. Ի՞նչ ֆորմատով պետք է բերել պրեզենտացիաները:
.ppt բերեք և հայերենի դեպքում միայն Յունիքոդ՝ Sylfaen կամ Arian AMU տառատեսակներով: