Tag Archive for barcampevn11

Գրանցումն սկսված է

Արդեն կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երևան 2011-ին: Անցեք հետևյալ հղումով և լրացրեք ձեր տվյալները: Եթե հանկարծ հաստատման նամակը չգտնեք Inbox-ում, խնդում ենք ստուգել նաև Spam-ը:

Միջոցառման էջը Ֆեյսբուքում` https://www.facebook.com/event.php?eid=147250008678707

Հիշեցնենք, որ տեղեկատվությունը, որը դուք լրացնում եք գրանցվելիս, կերևա մասնակիցների ցանկում, այս կայքում (բացի e-mail-ից):

(Սկսե՜ք նախապատրաստել ձեր թեմաները և ներկայացումները :))

Հատուկ հյուրեր

Ներկայացնում ենք մեր այս տարվա հատուկ հյուրերին`

 

Արտյոմ Մինաեւ, Վիմպելկոմ
ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար: «Ինտերնետը որպես նախագծերի առաջխաղացման միջոց» գրքի հեղինակ (2002):
Եկատերինա Տուրցեւա, (@turtseva) Վիմպելկոմ
Բրենդ հաղորդակցությունների մենեջեր
Դմիտրի Չերնիշեւ (mi3ch), բլոգեր,
«Սոուս» գործակալության կրեատիվ տնօրեն
Չարլզ ՄքՔեթիՆեւիլ (chaals), Օպերա Սոֆթվեր
Ստանդարտների տնօրեն: Չարլզի հիմնական խնդիրը բաց վեբ-ստանդարտների քարոզչությունն է. նա պատասխանատու է դրանց համապատասխանությունը Օպերայի բոլոր պրոդուկտներում և վեբ ռեսուրսների նախագծողների հետ կապեր է հաստատում: Նա նաև ակտիվ մասնակցություն ունի W3C կոնսորցիումի կոմիտեների աշխատանքում և դրանցից մեկը ղեկավարում է:
Վլադիմիր Իսաեւ, (@c_nel) Օպերա Սոֆթվեր
Հաղորդակցությունների գծով մենեջեր:
Ադրիանուս Վերմենհովեն, (@_adrianus_)
Բաժինների տեխնիկական և սոցիալական զարգացման գծով մասնագետ
Փունեհ Ղոդուսի, (@poopoosh)
BBC World News հաղորդավար եւ լրագրող

 

Մեր վերջին նորությունները

Ինչպես արդեն նկատեցիք, մենք «վերադարձանք»: Արդեն հայտնի են BarCamp Yerevan 2011-ի օրերը` հունիսի 4-5, և տեղը` Ամերիկյան Համալսարան (ինչպես նախորդ տարիներին):
Այս տարի մենք այնքան ոգևորված սկսեցինք, որ կարծես թե ամեն ինչ շատ լավ հասցնում ենք :)
Ինչպես արդեն գիտեք, մենք ունենք կորպորատիվ հովանավոր` Բիլայն ընկերությունը: ԲարՔեմփի կազմակերպչական աշխատանքներին աջակցում են Ինտերնյուս մամուլի աջակցման ՀԿ-ն, Deem Communications ընկերությունը և PanARMENIAN.Net-ը:
Այս տարի մենք կյուրընկալենք ՏՏ և նոր մեդիա ոլորտի որոշ հայտնի դեմքերի, ներառյալ հանրահայտ Opera Software ընկերության ներկայացուցիչներին: Հյուրերի մասին ավելի մանրամասն կգրենք շուտով:

Հետևեք մեզ:

Որտեղ և ինչպես գտնել #barcampevn11 :)

Եվ այսպես, ինչ է BarCamp-ը և երևանյան BarCamp 09-ի ու BarCamp 10-ի ընթացքը, լուսանկարները, մամուլային-բլոգային գրառումներն ու առհասարակ մեդիա ծածկույթին ծանոթացեք, սեղմելով համապատասխան հղումների վրա: Մենք ակտիվորեն ներկայացված ենք սոցիալական ցանցերում ու մեզ կարող եք գտնել Facebook-ում` համանուն  էջի տեսքով (կա նաև խումբ, որն ավելի հազվադեպ է թարմացվում), Twitter-ում հետևելով` @barcampam և ձեր գրառումներն անելով #barcampevn11 հեշթեգով: Կարող եք նաև միանալ մեր համայնքին Կենդանի Մատյանում:

Տեղեկատվություն «խոսնակների» համար

ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

Սակայն կան հստակ կանոններ բոլոր այն էնտուզիաստների համար, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ միջոցառման կայացմանը, ներկայացնել, կիսվել ու քննարկել իրենց հետաքրքիր թեմաներով:

  • Ներկայացման տևողությունը` կապված ԲարՔեմփի առաջին կամ երկրորդ օրվա գրանցման ցուցանակից, տևում է 15 կամ 30 րոպե:
  • Ներկայացման հստակեցված ժամի ավարտից հետո ոչ մի րոպե ավել խոսել չի կարելի: Անպայման համոզվեք որ դուք տեղավորվում եք ժամանակի մեջ։ Քանի որ ներկայացումներն անցնելու են 3 զուգահեռ, սինխրոնիզացված հոսքով, նույնիսկ 2 րոպեով խախտումը, կարող է դժվարությունների պատճառ դառնալ, ողջ հետագա միջոցառման համար։
  • Այն չպետք է ունենա գովազդային տարրեր կամ  հետապնդի որոշակի քարոզչական նպատակներ:
  • Քանի որ ԲարՔեմփ Երևանին միանալու են հյուրեր արտերկրից, նախընտրելի է հնարավորության դեպքում, ներկայացումներն անել ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
  • Մի մոռացեք, որ ներկայացումներն ինտերակտիվ են լինելու, և տրամադրեք ձեր ժամանակի 20-25% լսարանից հարցերին և կարճ քննարկումներին։

Հիշեցնենք, որ մասնակիցներն իրենք են որոշում, թե միաժամանակ տեղի ունեցող 3 ներկայացումներից որին ներկա լինեն։ Ավելին, ԲարՔեմփերի ընթացքում նորմալ է համարվում նաև ներկայացումների ընթացքում մեկից մյուսն տեղափոխվելը (իհարկե առանց այլ մասնակիցների և «խոսնակների» ուշադրությունը շեղելու)։

Անպայման կարդացեք նաև այս էջը` ներկայացումներին պատրաստվելու մասին: