Պրեզենտացիաները կատարվում են բաց ու անկաշկանդ միջավայրում։ ԲարՔեմփը ենթադրում և նախատեսում է ստեղծագործ մտքի ու տեխնոլոգիաների յուրահատուկ խառնուրդ, որը կնպաստի նոր գաղափարների ու ծրագրերի ձևավորմանը։
Ձեզ հետ կարող եք բերել միայն պրեզենտացիան պարունակող կրիչ (ֆլեշկա), քանի որ պրեզենտացիոն բոլոր լսարաններում կլինեն բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ Ձեր պրեզենտացիան ներկայացնելու համար։
Պրեզենտացիաների ոճը պետք է ԲարՔեմփական լինի, ինչը նշանակում է.
- Մի հայտարարեք թեմաները նախօրոք
- Եղեք հակիրճ,պրեզենտացիան կարող է տևել կամ 30 րոպե (20 րոպե + 10 րոպե քննարկման համար) կամ 5 րոպե բլից-պրեզենացիաների դեպքում
- Եղեք օգտակար և գործնական. ձեր լսարանին տվեք այն ինչ օգտակար կլինի նրանց համար, խոսեք այն թեմաների մասին, որոնցում իսկապես ուժեղ եք
- Քիչ տեսություն, շատ պրակտիկա. տվեք օրինակներ, արված գործեր, խնդիրներ ու լուծումներ
- Խոսեք հաջողված պատմությունների մասին. ինչպե՞ս դուք սկսեցիք, ի՞նչ հնարամիտ քայլերի դիմեցիք, ինչը Ձեզ օգնեց և այլն։ Որքան բաց լինեք, այնքան մեծ կլինի արձագանքը
- Եղեք ոգեշնչող` ներկայացրեք Ձեր պրեզենտացիան խանդավառությամբ, կրքով և հումորով՝ հիշարժան պատմություն պատմելու համար։
ԲարՔեմփի ժամանակ պրեզենտացիա անելիս կան տաբուներ.
- Մի փորձեք ինչ-որ բան վաճառել
- Մի արեք պրեզենտացիա, երբ վատ եք պատրաստված
- Արհեստական, առանց նոր և հետաքրքիր տարրերի պրեզենտացիաներ պետք չեն
- Ջրիկ, անպետք և անիմաստ բառերի կույտն անընդունելի է
Նաև հաշվի առեք, որ ԲարՔեմփ Երևանը լինելու է միջազգային միջոցառում, այսպիսով գերադասելի է որ ձեր ելույթը լինի ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, հատկապես եթե թեման կարող է հետաքրքիր լինել մեր հյուրերի համար։






[...] Պրեզենտացիաներ [...]
[...] Պրեզենտացիաներ [...]