Archive for Նորություններ

ԲարՔեմփն ավարտվեց

ԲարՔեմփն ավարտվեց եւ մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտել բոլոր նրանց, ում ջանքերով հաջողվեց այս խառը-խշտիկ ու հավես միջոցառումը իրականություն դարձնել:

Ցանկանում ենք ՀԱՏՈՒԿ շնորհակալություն հայտնել մեր ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԻՆ` այն մարդկանց, ովքեր հանդես եկան վարպետության դասընթացնրեով ու պրեզենտացիաներով:

Հիշեցնենք, որ վարպետության դասընթաց վարողներն ունեն իրենց սեփական էջերը, որտեղ տեղադրվում են նրանց պրեզենտացիաների տեսագրությունները:

Կրկին անգամ ցանկանում ենք բոլորին հիշեցնել, որ մենք սպասում ենք Ձեր պրեզենտացիաներին. տեղադրենք դրանք Slideshare կամ Google Docs կայքերում եւ մեզ ուղարկեք դրանց ուղիղ հղումը կամ Embed կոդը:

Կանխավ շնորհակալությամբ, ամբողջովին Ձեր` ԲարՔեմփ Երեւանի կազմակերպչական թիմ:

Արտահայտվեք

ԲարՔեմփ Երեւանի մեկնարկը

ԲարՔեմփ Երեւանի մեկնարկի տեսագրությունը:

ԲարՔեմփի բացման DJ-ը Վաձ Ղազարյանն էր: Կազմակերպիչներից` խոսեցին Գեղամ Վարդդանյանը, Լուսինե Պառավյնաը եւ Արմեն Գրիգորյանը:

Ու տենց… :Ճ

ԲարՔեմփի մեկնարկից որոշ լուսանկարները կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում:

ԲարՔեմփ 2:0: Վարպետության դասընթացներ

Harut and Artur are demonstrating the BarCamp Yerevan 2013 Banner/Roll

Harut and Artur are demonstrating the BarCamp Yerevan 2013 Banner/Roll

ԲարՔեմփ Երեւան 2013-ի առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու Վարպետության դասընթացներին:

Վարպետության դասընթացները տարբերվում են ԲարՔեմփի սովորական ներկայացումներից: Վարպետության դասընթացները նախապես ծրագրվում են ԲարՔեմփը կազմակերպող կամավորների կողմից, դրանց ժամանակացույցը կազմված է լինելու նախքան ԲարՔեմփի մեկնարկը: Վարպետության դասընթացները վարելու համար մենք այս տարի հրավիրել ենք իրենց ոլորտում ճանաչված մասնագետների Հայաստանից`Ռուբեն Մուրադյանին, Սամվել Մարտիրոսյանին, Գեղամ Վարդանյանին, Լուսինե Գրիգորյանին, Գասպար Չիլինգարովին, Նորայր Չիլինգարյանին, Վադձ Ղազարյանին, ինչպես նաեւ արտերկրից` Դեվիդ Գարսիա Քինտասին, Միխայիլ Դունաեւին, Ֆիլիպ Կացին, Անահի Այալա Իակուչիին, Թոդ Ֆաբաքերին:

Վարպետության դասընթացների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Ինտերնետային եւ ՏՏ անվտանգության խնդիրներին նվիրված Ռուբեն Մուրադյանի ներկայացրած երկու Վարպետության դասընթացների մասին կարող եք կարդալ այստեղ:
  • Անիմացիայի հիմունքներ` սկսնակների համար. Վադձ Ղազարյանի վարած Վարպետության դասընթացի մասին կարող եք կարդալ այստեղ:
  • Ապատեղեկատվությունը բացահայտելու հմտություններ` Սամվել Մարտիրոսյանի դասընթացի մասին կարող եք կարդալ այստեղ:
  • Waterdrop Photography՝ Հարութ Մարտիրոսյանը կբացատրի ինչպես ստանալ զարմանահրաշ լուսանկարներ ծախսելով մոտ 15000 դրամ։ Մանրամասները՝ այստեղ։
  • Նորայրը ներկայացնում է` ԴԱՍ ԿԱՊԻՏԱԼ եւ Նոկիայի էպիկ ֆեյլը: ԲարՔեմպի ՊԱՐՏԱԴԻՐ ծրագիրն է սա, բաց չթողնեք! Մանրամասները՝ այստեղ։
  • Թոդ Ֆաբաքերը կներկայացնի Հայաստանում հաջողակ ստարտափ անելու հիմունքները: Մանրամասները` այստեղ:
  • Գասպար Չիլինգարովը կներկայացնի երկու թեմա. “Scrum for Humans” եւ “Business Games”. Մանրամասները` այստեղ:
  • Լուսինե Գրիգորյանը եւ Գեղամ Վարդանյանը կխոսեն Մեդիագրագիտության մասին: Վարետության դասի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել Մեդիագրագիտության օնլայն խաղի բետա տեստավորմանը: Մանրամասները` այստեղ:

Մամլո հաղորդագրություն. Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2013-ը

blogheadertransparent.png

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013 կոնֆերանսին։ Read more