Ճանաչված ռուս բլոգեր և լուսանկարիչ Պյոտր Լովիգինը ԲարՔեմփ Երևան 2012-ին հանդես կգա գունեղ ներկայացմամբ: Հունիսի 10-ին նա կպատմի իր հիմնական նախագծերի և շարքերի մասին, իր կողմից հորինված «կոստարիկա» աշխարհի մասին, ինչպես նաև Հնդկաստանի մասին, որին նվիրված է իր վերջին գիրքը:

Դարիա Ալեքսեևա
(Теплица социальных технологий)
Բարեգործական աշխատանքով զբաղվող եւ Մոսկվայում, ինչպես նաեւ Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում սոցիալապես խոցելի խավերին աջակցելու ուղղությամբ աշխատող Ալեքսեևան հետաքրքրվում է սոցիալական ձեռներեցությամբ, բլոգինգով, միջազգային կապերով, բարեգործությամբ և սոցիալական ներդրումներով:
Հունիսի 9-ին Դարիա Ալեքսեևան կխոսի հասարակական խնդիրների լուծման համար օնլայն կամավորության և քրաուդսորսինգի օգտագործման հնարավորությունների մասին։Հունիսի 10-ին նա կներկայացնի խաղային բջջային ծրագրեր, որոնք կրկին ուղղված են հասարակական խնդիրների լուծմանը:
Մայք Վիլերս-Սթյուարտ
Միջազգային հեռարձակման մարքետինգի խորհրդական և թրեյներ Վիլերս-Սթյուարտը ԲարՔեմփի ժամանակ հանդես կգա երկու ներկայացմամբ:
Առաջինը՝ սոցիալական ցանցերում բովանդակություն տարածելու յուրօրինակ մեթոդներ. միջազգային օրինակներ։
Երկրորդը՝ ինչպես ստեղծել յուրօրինակ բովանդակություն, որը մարդիկ կհավանեն և կցանկանան տարածել:
mn.ru լրատվական կայքի գլխավոր խմբագիրը ԲարՔեմփի ժամանակ կպատմի Մոսկվայում 2011-2012թթ. կայացած բողոքի ակցիաների լուսաբանման նորարար մեթոդների մասին: Դրանցից են՝ բջջային հեռախոսի միջոցով ուղիղ հեռարձակմամբ կենդանի ռեպորտաժը, պանորամային նկարահանումների օպերատիվ պատրաստումը, ակցիաների մասին տեղեկությունների «կարկատումը», սոցիալական ցանցերից օգտագործողների բովանդակության օգտագործումը և այլն:
Լանան ռուսական խոշոր լրատվական գործակալության՝ Ռիա Նովոստիի ինտերնետ նախագծերի առաջխաղացման ղեկավարն է, ինչպես նաև առաջխաղացման և սոցիալական ցանցերի բաժնի փոխտնօրենը: ԲարՔեմփ Երևան 2012-ին նա հանդես կգա երկու ներկայացմամբ: Առաջին ներկայացման թեման է «ԶԼՄ-ների ինտերնետ լսարանը՝ երեկ, այսօր և վաղը»: Բանախոսի համոզմամբ, ինտերնետը փոխել է մեդիաների՝ նյութեր պատրաստելու, բովանդակություն ստեղծելու ավանդական ձևերն ու մոտեցումները: Ի՞նչպիսի լրատվամիջոցներ են պետք այսօր լսարանին: Որտե՞ղ փնտրել ձեր լսարանը: Այս և նման այլ հարցերին Լանա Պինյաևան կտա հստակ պատասխաններ:
Բանախոսի երկրորդ թեման է «Օնլայն մեդիաների՝ սոցիալական ցանցեր ինտեգրվելու միտումները»: Նա կկիսվի Ռիո Նովոստիի՝ սոցիալական ցաներում վարող քաղաքականության փորձով:
Հադի Ալ Խաթիբ
Սկսած 2006-ից սիրիացի Հադին աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում: Նրա աշխատանքն է եղել աջակցել հասարակության տարբեր խմբերի միջև ամուր հարաբերությունների պահպանմանը և կորդինացնել նախագծերի ռեսուրսները: Նա քաղաքացիական հասարակության ջատագովն է: Այժմ աշխատում է Tactical Tech ՀԿ-ում, որի նպատակն է ինֆորմացիայի արդյունավետ օգտագործումը՝ սոցիալական փոփոխության համար: Վերջինս խոսքի ազատության, թափանցիկության և հաշվետվողականության պաշտպանն է: ԲարՔեմփ 2012-ին Հադին հանդես կգա 1 ներկայացմամբ և 1 դասընթացով:
Դենիս Գուրսկի
Դենիսը Ինտերնյուս Ասիայի և Ինտերնյուս Եվրասիայի նորարարությունների գծով փորձագետն է: Նա աշխատել է որպես թվային կոմիտեի կորդինատոր Հեռուստատեսության արդյունաբերության կոմիտեում, որը հանդիսանում է Ուկրաինայի հեռարձակման արդյունաբերության առաջատարը: Սկսել է ուսումնասիրել նոր մեդիան 2006-ից՝ ԲարՔեմփ Ուկրաինայի կազմակերպչական թիմում աշխատելիս: Նա հանդես է գալիս նոր մեդիայի մասին մի շարք ներկայացումներով տարբեր տեխնոլոգիական կոնֆերանսների ժամանակ: ԲարՔեմփ Երևան 2012թ-ին նա հանդես կգա երկու ներկայացմամբ՝ «Մեդիա բիզնեսի և լրագրության ապագան» և «Քաղաքացիական լրագրության համար ծրագրային ապահովման նախնական տիպեր»:








