Հարգելի ԲարՔեմփերներ,
Շնորհակալություն ձեր ակտիվ մասնակցության և հետաքրքիր քննարկումների համար։ Մեզ համար շատ կարևոր էր հատկապես կամավորների աշխատանքը, ովքեր ողջ ընթացքում աջակցեցին կազմակերպչական թիմին։ Շնորհակալություն նաև բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք օգնում և օժանդակում էին մեզ, նախապատրաստական փուլում։
Հատուկ շնոհրակալություն հովանավորներին՝ Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան օժանդակության հիմնադրամին, ԵԱՀԿ-ին, iCON և WEB ընկերություններին, մեր գործընկերներ «Ինտերնյուս»-ին և Բազմակողմանի լրատվության ինստիտուտին։
Հյուրընկալության, ջերմ մթնոլորտի ու համեղ թխվածքների համար առանձին շնորհակալություն Հայաստանի ամերիկյան համալսարանին։
Խնդրում ենք բոլոր մասնակիցներին ուղարկել իրենց զեկուցումները՝ պրեզենտացիաները, barista@barcamp.am հասցեին։ Իսկ ձեր բոլոր գրառումների, լուսանկարների, վիդեոնյութերի հղումները թողեք այստեղ՝ մեկնաբանություններում։ Նաև հիշացնում ենք, որ այս ԲարՔեմփի պաշտոնական թեգն է՝ barcampevn09։
չԿոնֆերանսը ավարտվեց, սակայն այս կայքում մենք դեռ տեղադրելու ենք, լուսանկարներ, տեսանյութեր, պրեզենտացիաների ֆայլերը և կկիսվենք որոշ տեղեկություններով։ Այսպիսով այցելեք այս կայքը, մոտակա օրերը։
Մեզ անչափ հաճելի էր ձեզ հետ անցկացնել ԲարՔեմփ-ի օրերը։
Սիրով՝ «ԲարՔեմփ Երևան»-ի կազմակերպչական թիմ