Մենք պատրաստում ենք ԲարՔեմփ Երևան ’10

Վերջապես մենք կենտրոնացանք, հավաքվեցինք, գտանք հովանավորներ և այժմ հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ Բարքեմփ Երևան 2010-ը կկայանա:
Ինչպես անցյալ տարի, այս անգամ ևս ԲարՔեմփը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում: ԲարՔեմփը կտևի երկու օր` հունիսի 5-6-ը: Նախնական գրանցումը՝ հունիսի 4-ին։ Ժամանակացույցի նախնական տարբերակը՝ այստեղ։
Մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել այս տարվա ԲարՔեմփին: Եթե մտադիր եք ներկա գտնվել ԲարՔեմփին, ապա խնդրում ենք, գրանցվել այստեղ:
Խնդրում ենք նաև տարածել այս տեղեկությունը ձեր ծանոթների, ընկերների շրջանակում, եթե կարծում եք, որ նրանց ևս կհետաքրքրի ԲարՔեմփը:
Կհանդիպենք





