ԲրիջՔեմփ Բիշքեքում, 2008թ.
ԲրիջՔեմփը, սովորաբար, անցկացվում է ԲարՔեմփի երկրորդ օրը։ Առաջին օրը լսել եք պրեզենտացիաները եւ դեռ հարցե՞ր ունեք։ Խնդրեմ, տվեք դրանք ԲրիջՔեմփի ընթացքում։
ԲրիջՔեմփի ընթացքում յուրաքանչյուրը կարող է դատարկ թղթի վրա գրել իր հարցը եւ իր անունը։ ԲարՔեմփերներից ով, որ կարող է պատասխանել հարցին, համապատասխան պատուհանում գրում է իր անունը։ Նշված ժամին, նշված լսարանում կարող են հավաքվել նաեւ նրանք ում հետաքրքրում է գրված հարցը։ Սա հնարավորություն է քննարկել այն թեմաները, որոնց վերաբերյալ պրեզենտացիաներ չեն արվել։