ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

Մասնակիցները պրեզենտացիաների ժամանակացույցը լռացնելիս
Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

Ամենաառաջին Բարքեմփը Կալիֆոռնիայում 2005-ին
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
Մեր տարածաշրջանում
Նախկին Խորհրդային Միության տարածքում առաջին ԲարՔեմփը կազմակերպվել է Կիևում 2007թ.-ի հոկտեմբերին։ Մասնակցում էր ավելի քան 300 մարդ՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրղզստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Լեհաստանից և այլ երկրներից։ Այդ ԲարՔեմփի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին մոտ 45 զեկուցում։
«ԲարՔեմփ Կիևին» 2008թ.-ի փետրվարին հաջորդեց «ԲարՔեմփ Բալթիքսը» Ռիգայում, հունիսին՝ «ԲարՔեմփ Կովկասը» Թբիլիսիում։ ԲարՔեմփերի ալիքը շարունակվում է։
Բարքեմփ Երևանը
2009 թվականի Ապրիլի 17-19 Հայաստանում կայացավ «ԲարՔեմփ Երևանը»։

ԲարՔեմփ Օռլանդո
Այն միասին հավաքեց տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետներին, ինտերնետ օգտագործողներին, բլոգերներին, ինտերնետով և թվային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին, լրագրողներին ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձանց և խմբերին, որոնք նոր տեխնոլոգիաներն և ինտերնետը օգտագործում են իրենց աշխատանքում: Այդ իրադարձությանը ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ԲարՔեմփ09 բաժնում։
«ԲարՔեմփ Երևանին» մասնակցելու համար առաջարկում ենք գրանցվել։
Թիրախ Խումբ
ԲարՔեմփի հիմնական թիրախ խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները։ Բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի համաշխարհային Սարդոստայն։