The philosophy of BarCamp is the following: all presentations are given by participants themselves and without the formality of traditional conference. The schedule of events is “produced” by the participants of the conference and is formed only after the conference opens, as participants add the presentations they want to hold on a white board.
Բարքեմփ Երևանը «ԲարՔեմփ Երևանը» առաջին անգամ անցկացվեց 2009 թվականի ապրիլի 17-19-ին։ Նոր տիպի «չկոնֆերանսը» դուր եկավ տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետներին եւ յուրաքանչյուր…
Ողջույն բոլորին, Բարքեմպ Երեւանը վերադարձել է եւ իրեն շատ լավ է զգում, շնորհակալություն, որ հարցնում եք։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք Երեւանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահավես…
ԲարՔեմփցիներ ջան մենք պատրաստել ենք ԲարՔեմփ-11 Մեդիա էջը, որտեղ հավաքում ենք բոլոր մասնակիցների տպավորությունները՝ բլոգային գրառումները, լուսանկարները, հոլովակները, ԶԼՄ-ների լուսաբանումները և իհարկե Ձեր ներկայացումները: Եթե դուք…
Ահա որոշ կարևոր նկատառումներ նրանց համար, ովքեր պատրաստվում են ներկայացում անել ԲարՔեմփի ընթացքում: Մի՜ ուշացեք: Ներկայացումների գրանցումը սկսվելու է շաբաթ օրը ժամը 9:00-ից: Եթե ուշանաք,…
Ուրեմն, գալիս ենք շաբաթ օրը և ժամը 9:00-ից սկսում ենք լրացնել մեր ներկայացումների թեմաները ժամանակացույցում: Եթե ներկայացում չեք պատրաստվում անել` եկեք միանգամից բացմանը` ժամը 10:00-ից:…
Քանի որ ԲարՔեմփին հավաքվում են ՏՏ-ական բազմապիսի մասնագիտությունների և կարողությունների տեր մարդիկ, որոնցից շատերը, հնարավոր է որ (նոր) աշխատանքի կարիք ունեն և ՏՏ ոլորտի տարբեր…
Բոլոր այն ցանցառները (geeks), ովքեր սիրում են checkin լինել տարբեր գեոլոկացիոն ծառայություններում կարող են գալ և իրենց պարտքը կատարել Foursquare-ի մեծ բանների մոտ: Եկե՛ք հավաքվենք…
ԲարՔեմփ Երևան 2011-ի ընթացքում մեր հրավիրած հյուրերից մեկը` Չարլզ ՄքՔեթիՆևիլը սեմինար կանցկացնի բաց վեբ-ստանդարտների օգտագործմանբ վեբ-նախագծերի ստեղծման վերաբերյալ: Սեմինարի ընթացքում նա կպատմի այն մասին, թե…
Արդեն կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երևան 2011-ին: Անցեք հետևյալ հղումով և լրացրեք ձեր տվյալները: Եթե հանկարծ հաստատման նամակը չգտնեք Inbox-ում, խնդում ենք ստուգել նաև Spam-ը: Միջոցառման…
1-ին կանոն` ԲարՔեմփի մասին պետք է խոսել: 2-րդ կանոն` ԲարՔեմփի մասին պետք է բլոգում և սոց.ցանցերում գրել: 3-րդ կանոն` Եթե ցանկանում ես ներկայացում անել` պետք…
Ինչպես արդեն նկատեցիք, մենք «վերադարձանք»: Արդեն հայտնի են BarCamp Yerevan 2011-ի օրերը` հունիսի 4-5, և տեղը` Ամերիկյան Համալսարան (ինչպես նախորդ տարիներին): Այս տարի մենք այնքան…
Եվ այսպես, ինչ է BarCamp-ը և երևանյան BarCamp 09-ի ու BarCamp 10-ի ընթացքը, լուսանկարները, մամուլային-բլոգային գրառումներն ու առհասարակ մեդիա ծածկույթին ծանոթացեք, սեղմելով համապատասխան հղումների վրա: Մենք…
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների…
Այսպիսով սիրելի ընկերներ մենք ունենք առաջին լավ նորությունները։ Ինչպես դուք արդեն գիտեք այս տարի ԲարՔեմփը տեղի կունենա Հունիսի 4-5-ին ինչպես միշտ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շենքում:…
Բարքամփ Երեւան 2o1o–ն ավարտվեց։ Հերթական անկազմակերպորեն կազմակերպված միջոցառումը, որը իրար գլխի էր հավաքել ինտերնետային մարդկանց։ Կազմակերկիչները շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին, կամավորներին, հովանավորներին… Մի մշտական խնդրանք՝ձեր…
Եթե սիրում ես տեխնոլոգիաներ, ինտերնետ կամ ուղղակի աշխատում ես ՏՏ ոլորտում, գրանցվի’ր ԲարՔեմփ Երևան 2010-ին: ԲարՔեմփի հիմնական թիրախային խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ…
Այս ցանկը տեղի ունեցած պրեզենտացիաների ընդամենը մի մասն է։ Հաջորդ անգամ, մենք կլինենք ավելի հնարամիտ, պրեզենտացիաները մասնակիցներից ստանալու գործում։ :) Free Software How Obama Did…
Հարգելի ԲարՔեմփերներ, Շնորհակալություն ձեր ակտիվ մասնակցության և հետաքրքիր քննարկումների համար։ Մեզ համար շատ կարևոր էր հատկապես կամավորների աշխատանքը, ովքեր ողջ ընթացքում աջակցեցին կազմակերպչական թիմին։ Շնորհակալություն…
Այսպիսով՝ ուրբաթ, ապրիլի 17-ին, 16։00-19։00 Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա ԲարՔեմփ Երևան (չ)կոնֆերանսի մասնակիցների և պրեզենտացիանրի նախնական գրանցումը։ Շաբաթ օրը՝ 09։00-10։00 գրանցումը և պրեզենտացիանրի լրացումը…
Որոշեցինք խախտել ավանդույթը և պրեզենտացիաների ցանկի լրացումը սկսել ուրբաթ օրվանից արդեն։ Իհարկե դուք ձեր պրեզենտացիաները կկարողանանք ավելացնել նաև շաբաթ առավոտյան, ինչպես պլանավորված էր։ Տեղում գրանցումը սկվում…
Ի՞նչ բերել ձեր հետ Ծնկադիրներ, սմարտֆոններ, ֆոտո/տեսախցիկներ, ֆլեշ-կրիչներ Այդ ամենի համար ադապտերներ, սնուցման սարքեր, լիցքավորիչներ (կոնֆերանսի վայրում տեղադրված են Schuko տեսակի վարդակներ, պռոյեկտորները միանում են…
Կառավարության որոշումը, այս շաբաթ օրը աշխատանքային հռչակելու մասին, իհարկե խառնեց շատերի պլանները, սակայն որևէ բան փոխելն արդեն ուշ էր։ Այսպիսով երկու բան՝ Եթե ինչ-որ մեկը…
Այսպիսով, մի անգամ էլ պարզաբանենք, թե ինչ է լինելու։ Ձեր կողմից պարտաստված պրեզենտացիաներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, սարդոստայնի, նոր մեդիայի և վերջինների հետ փողկապակցված թեմաների շուրջ։ Պրեզենտացիաները…
Նորություննե՞ր։ ;) Որպեսզի միջոցառման ընթացքում մասնակիցները չզգան էներգիայի պակաս, RedBull ընկերությունը կհյուրասիրի մեզ բոլորիս իր էներգետիկ խմիչքներով։
Եվս մեկ հաճելի նորություն՝ Wi-Max Ինտերնետ պռովայդեռ iCon-ը կապահովի մեզ կապով։ Այսպսիով մենք տեղում կունենանք արագործ Wi-Fi կապ և ձեր ծնկադիրները (laptop) կլինեն շատ տեղին։…
Մարտի 13-ին Reporter_arm-ը եւ Observer-ը Project Harmony International կազմակերպության Dotcom ծրագրի հայաստանյան մասնակիցների՝ շուրջ 25 երիտասարդ բլոգերների համար կազմակերպեցին հերթական Փրի-քեմպը։ Հանդիպման սկզբում ներկայացվեց Բարքեմպ…
Առաջի՞ն անգամ եք այստեղ։ Այդ դեպքում երկու խոսքով բացատրենք ամենակարևորը՝ ԲարՔեմփը՝ բաց, ոչ ֆորմալ, «առանց փողկապի» Տեղեկատվական Տեխնոլոգիաների, և հատկապես Համացանցի և Նոր Մեդիայի կոնֆերանս…
ԲարՔեմփի կանոնները՝ 1-ին կանոն՝ Դու խոսում ես ԲարՔեմփի մասին 2-րդ կանոն՝ Դու բլոգագրում ես ԲարՔեմփի մասին 3-րդ կանոն՝ Եթե դու ուզում ես ներկայացնել, գրիր քո…
Ողջույն ԲարՔեմփերներ, «Բարքեմփ Երևանի» կազմակերպիչները ուրախությամբ տեղեկացնում են . «ԲարՔեմփ Երևանը» կկայանա 2009թ.-ի ապրիլի 17-19 «ԲարՔեմփ Երևանը» կանցկացվի Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նոր, հարմարավետ ու տեխնիկապես…
Մենք մի երկու նորություն ունենք։ 1. Բաց Հասարակությանը Ինստիտուտը դրամաշնորհ է տրամադրել, որով կծածկվեն կազմակերպչական ծախսերի կեսից ավելին, այդ թվում՝ տարածքի վարձակալման և գովազդային նյութերի…
«ԲարՔեմփ Երևանը» առաջին անգամ անցկացվեց 2009 թվականի ապրիլի 17-19-ին։ Նոր տիպի «չկոնֆերանսը» դուր եկավ տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետներին եւ յուրաքանչյուր հաջորդ «ԲարՔեմփ Երևանը»` 2010, 2011 թվականներին, ավելի ու ավելի շատ մարդկանց էր գրավում։ Եթե 2009-ին մենք 400-ն էինք, 2011-ի այս թիվն անցավ 800-ից․․․ ահա թե ինչպես անցավ անցած տարվա «ԲարՔեմփ Երևան 2011»-ը։
Առաջիկա օրերին տեղի կունենա «ԲարՔեմփ Երևան 2012»–ը։ Միջոցառմանը մասնակցելու համար առաջարկում ենք գրանցվել։
Ի՞նչ է ԲարՔեմփը
ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005 թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։
Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
Մեր տարածաշրջանում
Նախկին Խորհրդային Միության տարածքում առաջին ԲարՔեմփը կազմակերպվել է Կիևում 2007թ.-ի հոկտեմբերին։ Մասնակցում էր ավելի քան 300 մարդ՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրղզստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Լեհաստանից և այլ երկրներից։
Թիրախ Խումբ
ԲարՔեմփի հիմնական թիրախ խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները։ Բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի համաշխարհային Սարդոստայն։
Leave a Comment
Սկսվե՜ց․․․
Date: March 15, 2012
Հայաստան -- Բարքեմպ Երեւանի կազմակերպչական թիմի հանդիպումը Քոլաբում, Երեւան, 15-ը մարտի, 2012թ․
Ողջույն բոլորին, Բարքեմպ Երեւանը վերադարձել է եւ իրեն շատ լավ է զգում, շնորհակալություն, որ հարցնում եք։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք Երեւանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահավես միջոցառման օրերը․․․
․․․եւ այսպես՝ Բարքեմպ Երեւանն այս տարի տեղի կունենա հունիսի 8-10-ը։
Հ․Գ․ Լուսանկարում կազմակերպչական թիմի այն մասն է, որը կադրի մեջ տեղավորվում է իմ նստած տեղից ։Ճ
Leave a Comment
ԲարՔեմփ-11 Մեդիա էջը պատրաստ է
Date: June 18, 2011
ԲարՔեմփցիներ ջան մենք պատրաստել ենք ԲարՔեմփ-11 Մեդիա էջը, որտեղ հավաքում ենք բոլոր մասնակիցների տպավորությունները՝ բլոգային գրառումները, լուսանկարները, հոլովակները, ԶԼՄ-ների լուսաբանումները և իհարկե Ձեր ներկայացումները:
Եթե դուք գրել եք Ձեր բլոգում ԲարՔեմփ Երևան 2011-ի մասին, Ֆեյսբուքում կամ այլ տեղ նկարներ տեղադրել, ապա ուղարկեք մեզ Ձեր լինքերը:
Մասնավորապես, խնդրում ենք ուղարկեք Ձեր ներկայացումները barista@barcamp.am էլ.հասցեին:
Մի՛ մոռացեք ԲարՔեմփ Երևան 2011-ի պաշտոնական թեգը՝ #barcampevn11 :)
Հաստատ լիքը բլոգերներ էին եկել Բարքամփ, բայց նրանց ճանաչում եմ իրենց բլոգներով բայց կուզեի որ անձամբ ճանաչեմ, եթե հնարավոր է վաղը էտ տիպի մ ի բան կազամկերպեք էլի, որ իմանանք ով ովա ՃՃՃ հաստատ ավելի հետաքրքիր կանցնի, լավ առաջարկ եմ անումՃՃՃ թող վերջին պրեզենտացիան էտ լինի:
Leave a Comment
Ներկայացում պատրաստողներին
Date: June 2, 2011
Ահա որոշ կարևոր նկատառումներ նրանց համար, ովքեր պատրաստվում են ներկայացում անել ԲարՔեմփի ընթացքում:
Մի՜ ուշացեք: Ներկայացումների գրանցումը սկսվելու է շաբաթ օրը ժամը 9:00-ից: Եթե ուշանաք, հնարավոր է որ ժամանակացույցում այլևս տեղ մնացած չլինի:
ԲարՔեմփը անվճար գովազդային հարթակ չէ: Դե վճարովի էլ չէ, իհարկե.. :) մի խոսքով.. no reklamlar
Ներկայացումների յուրաքանչյուր սենյակում կլինեն մեր կամավորները, ովքեր կօգնեն միացնել ձեր նոութբուքը պրոյեկտորին (կամ ֆայլը ֆլեշից գցել սենյակի նոութբուք), կպահեն ժամանակը և կհիշեցնեն, որ այն մոտենում է ավարտի և այլն:
Մենք ցանկանում ենք անել այնպես, որպեսզի ԲարՔեմփի ներկայացումները հետաքրքիր և օգտակար լինեն լայն լսարանի համար, այնպես որ, եթե ցանկանում եք ներկայացնել ձեր նախագիծը/բլոգը/facebook page-ը` մի սկսեք այն գովաբանել և պատմել թե այն ինչ լավն է: Ավելի լավ է պատմեք այն մասին, թե ինչպես կարելի է գումար վաստակել բլոգի միջոցով, ձեր իսկ օրինակի վրա, կամ ինչպես ստեղծել կամ աշխատել մեծ օնլայն համայնքների հետ ձեր ֆեյսբուքյան էջի օրինակի վրա:
Եթե կարող եք, ներկայացումն արեք անգլերեն կամ ռուսերեն լեզվով:
Գրավիչ վերնագիր ընտրեք ներկայացման համար:
Հարցերի ժամանակ թողեք:
Եթե ցանկանում եք լսել փորձառու ԲարՔեմփերների կարծիքը ձեր ներկայացման մասին, ուրբաթ երեկոյան եկեք Friends Bar:
Ուրեմն, գալիս ենք շաբաթ օրը և ժամը 9:00-ից սկսում ենք լրացնել մեր ներկայացումների թեմաները ժամանակացույցում: Եթե ներկայացում չեք պատրաստվում անել` եկեք միանգամից բացմանը` ժամը 10:00-ից: Ներկայացումները կսկսվեն ժամը 11:00-ից և կտևեն մինչև 18:00: Ներկայացումներին զուգահեռ, առանձին հատկացված սենյակում կանցկացվեն որոշ workshop-եր, Linux Install Fest և փոքր աշխատանքային տոնավաճառ:
Երեկոյան, հավանաբար մասնակիցներից որոշակի խումբ կկազմվի և միասին կգնանք ֆուտբոլը նայելու: Անկախ խաղի արդյունքից, խոստանում ենք, որ շատ չենք խմելու, որովհետև… կիրակի օրը դարձյալ գալիս ենք ժամը 10:00: Սպասվում են հետաքրքիր ներկայացումներ մեր հյուրերի կողմից: Ժամը 17:00 կատարում ենք հանդիսավոր փակում և պատրաստվում ենք գնալ միասին ուրախանալու: Շատ շուտով կգրենք afterparty-ի հաստատված վայրի մասին: Խորհուրդ ենք տալիս այն բաց չթողել ;)
Ի դեպ, եթե ներկայացում եք պատրաստում և կցանկանայիք այն մեզ նախապես ցույց տալ, լսել կարծիքներ և խորհուրդներ` հրավիրում ենք ձեզ ուրբաթ երեկոյան Friends Bar, որտեղ հավաքվելու ենք կազմակերպիչներով, կամավորներով և հյուրերի հետ նախապատրաստվենք մեր զբաղված week-end-ին:
չեմ համբերում երբ եմ Պրեզենտացիայիս հատկացված տեղը լրացնելու !! :D
Leave a Comment
Աշխատանքային (փոքր) տոնավաճառ ԲարՔեմփի ընթացքում
Date: May 31, 2011
Քանի որ ԲարՔեմփին հավաքվում են ՏՏ-ական բազմապիսի մասնագիտությունների և կարողությունների տեր մարդիկ, որոնցից շատերը, հնարավոր է որ (նոր) աշխատանքի կարիք ունեն և ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններ, որոնք կադրերի կարիք ունեն, մենք մտածեցինք կազմակերպել փոքրիկ «աշխատանքային տոնավաճառ», որի ընթացքում շահագրգիռ ընկերությունները կկարողանան հետաքրքրված մարդկանց տեղեկացնել իրենց թափուր աշխատատեղերի մասին: ԲարՔեմփ Երևան 2011-ի ժամանակ կլինի մի սենյակ, որտեղ կանցնացվի փոքրիկ աշխատանքային շուկա։ Այնտեղ ընկերությունները կկարողանան թողնել իրենց թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, իսկ հետաքրքրվողներն էլ համապատասխանաբար կթողնեն ռեզյումեներ: Գրանցվե՜ք և եկեք:
Leave a Comment
ԲարՔեմփ + Foursquare
Date: May 31, 2011
Բոլոր այն ցանցառները (geeks), ովքեր սիրում են checkin լինել տարբեր գեոլոկացիոն ծառայություններում կարող են գալ և իրենց պարտքը կատարել Foursquare-ի մեծ բանների մոտ: Եկե՛ք հավաքվենք այնտեղ անմիջապես ԲարՔեմփի բացման արարողությունից հետո և առնվազն 50 հոգով checkin լինենք: Միգուցե բոլորով այս անգամ Swarm badge ստանանք առաջին անգամ Հայաստանում!
Opera Software-ի և W3C-ի Չարլզ ՄքՔեթիՆևիլի սեմինարը
Date: May 26, 2011
ԲարՔեմփ Երևան 2011-ի ընթացքում մեր հրավիրած հյուրերից մեկը` Չարլզ ՄքՔեթիՆևիլը սեմինար կանցկացնի բաց վեբ-ստանդարտների օգտագործմանբ վեբ-նախագծերի ստեղծման վերաբերյալ: Սեմինարի ընթացքում նա կպատմի այն մասին, թե ինչ պետք է հաշվի առնել տարբեր պլատֆորմների վրա աշխատող ծրագրերի ստեղծման ժամանակ, որպեսզի դրանք հավասարապես լավ աշխատեն սովորական և պլանշետային համակարգիչների, հեռախոսների, հեռուստացույցների և ինտերնետին միացվող այլ սարքերի վրա: Այդպիսի ծրագրերի հիմքում ընկած են այնպիսի բաց ստանդարտներ, ինչպիսիք են` HTML5, W3C Widgets, WAC, SVG:
Մասնակցությունը սեմինարին ազատ է ևառավել օգտակար կլինի նրանց համար, ովքեր արդեն մի քիչ ծանոթ են HTML-ին և JavaScript-ին: Խորհուրդ ենք տալիս գալ նոութբուքերով, որպեսզի հնարավորություն ունենաք տեղում կոդավորել: Ցուցադրվող բոլոր օրինակների կոդերը բոլորին հասանելի կլինեն միջոցառումից հետո:
Բացի այդ, ԲարՔեմփի ընթացքում Չարլզը ելույթ կունենա «Ժամանակակից վեբ-ստանդարտների մոգությունը» զեկույցով, որի ժամանակ կպատմի, թե ինչպես HTML, CSS և Java և այլ բաց պլատֆորմների և գործիքների շնորհիվ կարելի է ստեղծել բարդ պարունակություն, որի համար մինչ այժմ օգտագործվում էր ծանր գրաֆիկա և Flash: Ելույթը կուղեկցվի բազմաթիվ օրինակներով:
Leave a Comment
Գրանցումն սկսված է
Date: May 15, 2011
Արդեն կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երևան 2011-ին: Անցեք հետևյալ հղումով և լրացրեք ձեր տվյալները: Եթե հանկարծ հաստատման նամակը չգտնեք Inbox-ում, խնդում ենք ստուգել նաև Spam-ը:
Հիշեցնենք, որ տեղեկատվությունը, որը դուք լրացնում եք գրանցվելիս, կերևա մասնակիցների ցանկում, այս կայքում (բացի e-mail-ից):
(Սկսե՜ք նախապատրաստել ձեր թեմաները և ներկայացումները :))
Leave a Comment
ԲարՔեմփի կանոնները
Date: May 1, 2011
1-ին կանոն` ԲարՔեմփի մասին պետք է խոսել:
2-րդ կանոն` ԲարՔեմփի մասին պետք է բլոգում և սոց.ցանցերում գրել:
3-րդ կանոն` Եթե ցանկանում ես ներկայացում անել` պետք է վերնագիրը և անունդ լրացնես օրակարգում:
4-րդ կանոն` Ներածությունդ թող երեք բառից ավելի չտևի:
5-րդ կանոն` Կարելի է այնքան ներկայացում անել միևնույն ժամի` որքան հարմարությունները թույլ կտան:
6-րդ կանոն` Ոչ մի նախորոք ծրագրած ներկայացումներ, ոչ մի «կողքից նայողներ»:
7-րդ կանոն` Ներկայացումները կշարունակվեն այնքան, որքան պետք է, կամ մինչև հաջորդ ներկայացման ժամի գալը:
8-րդ կանոն` Եթե առաջին անգամ ես ԲարՔեմփին` ուղղակի ՊԱՐՏԱՎՈՐ ես ներկայացում անել.. դե լավ, ոչ այնքան պարտավոր, սակայն լավ կլիներ որևէ մեկի հետ փորձեիր համատեղ ներկայացում անել. կամ էլ ուղղակի ակտիվ մասնակցիր քննարկումներին:
Ինչպես արդեն նկատեցիք, մենք «վերադարձանք»: Արդեն հայտնի են BarCamp Yerevan 2011-ի օրերը` հունիսի 4-5, և տեղը` Ամերիկյան Համալսարան (ինչպես նախորդ տարիներին):
Այս տարի մենք այնքան ոգևորված սկսեցինք, որ կարծես թե ամեն ինչ շատ լավ հասցնում ենք :)
Ինչպես արդեն գիտեք, մենք ունենք կորպորատիվ հովանավոր` Բիլայն ընկերությունը: ԲարՔեմփի կազմակերպչական աշխատանքներին աջակցում են Ինտերնյուս մամուլի աջակցման ՀԿ-ն, Deem Communications ընկերությունը և PanARMENIAN.Net-ը:
Այս տարի մենք կյուրընկալենք ՏՏ և նոր մեդիա ոլորտի որոշ հայտնի դեմքերի, ներառյալ հանրահայտ Opera Software ընկերության ներկայացուցիչներին: Հյուրերի մասին ավելի մանրամասն կգրենք շուտով:
Եվ այսպես, ինչ է BarCamp-ը և երևանյան BarCamp 09-ի ու BarCamp 10-ի ընթացքը, լուսանկարները, մամուլային-բլոգային գրառումներն ու առհասարակ մեդիա ծածկույթին ծանոթացեք, սեղմելով համապատասխան հղումների վրա: Մենք ակտիվորեն ներկայացված ենք սոցիալական ցանցերում ու մեզ կարող եք գտնել Facebook-ում` համանուն էջի տեսքով (կա նաև խումբ, որն ավելի հազվադեպ է թարմացվում), Twitter-ում հետևելով` @barcampam և ձեր գրառումներն անելով #barcampevn11 հեշթեգով: Կարող եք նաև միանալ մեր համայնքին Կենդանի Մատյանում:
Leave a Comment
Տեղեկատվություն «խոսնակների» համար
Date: April 28, 2011
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
Սակայն կան հստակ կանոններ բոլոր այն էնտուզիաստների համար, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ միջոցառման կայացմանը, ներկայացնել, կիսվել ու քննարկել իրենց հետաքրքիր թեմաներով:
Ներկայացման տևողությունը` կապված ԲարՔեմփի առաջին կամ երկրորդ օրվա գրանցման ցուցանակից, տևում է 15 կամ 30 րոպե:
Ներկայացման հստակեցված ժամի ավարտից հետո ոչ մի րոպե ավել խոսել չի կարելի: Անպայման համոզվեք որ դուք տեղավորվում եք ժամանակի մեջ։ Քանի որ ներկայացումներն անցնելու են 3 զուգահեռ, սինխրոնիզացված հոսքով, նույնիսկ 2 րոպեով խախտումը, կարող է դժվարությունների պատճառ դառնալ, ողջ հետագա միջոցառման համար։
Այն չպետք է ունենա գովազդային տարրեր կամ հետապնդի որոշակի քարոզչական նպատակներ:
Քանի որ ԲարՔեմփ Երևանին միանալու են հյուրեր արտերկրից, նախընտրելի է հնարավորության դեպքում, ներկայացումներն անել ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
Մի մոռացեք, որ ներկայացումներն ինտերակտիվ են լինելու, և տրամադրեք ձեր ժամանակի 20-25% լսարանից հարցերին և կարճ քննարկումներին։
Հիշեցնենք, որ մասնակիցներն իրենք են որոշում, թե միաժամանակ տեղի ունեցող 3 ներկայացումներից որին ներկա լինեն։ Ավելին, ԲարՔեմփերի ընթացքում նորմալ է համարվում նաև ներկայացումների ընթացքում մեկից մյուսն տեղափոխվելը (իհարկե առանց այլ մասնակիցների և «խոսնակների» ուշադրությունը շեղելու)։
Անպայման կարդացեք նաև այս էջը` ներկայացումներին պատրաստվելու մասին:
Leave a Comment
Հյուրերի և համագործակիցների մասին
Date: April 8, 2011
Այսպիսով սիրելի ընկերներ մենք ունենք առաջին լավ նորությունները։
Ինչպես դուք արդեն գիտեք այս տարի ԲարՔեմփը տեղի կունենա Հունիսի 4-5-ին ինչպես միշտ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շենքում: Եվ այս տարի Բիլայն ընկերության շնորհիվ մենք կհյուրնկալենք հայտնի և շատ հետաքրքիր բլոգեր Ռուսաստանից Դմիտրի Չերնիշևին (http://mi3ch.livejournal.com): Նաև այս տարի մենք կունենանք հյուրեր Օպեռա-ի կողմից։
Ու դա դեռ ամենը չէ։ Հետևեք մեր նորություններին
Leave a Comment
Բարքամփ Երեւան-2010-ի վիդեոն
Date: June 28, 2010
Ժամանակ չկար շուտ մոնտաժեինք։ Մի քիչ ուշացած եմ տեղադրում՝ շնորհակալություն հայտնելով Ինտերնյուսի աշխատակից Լեւոն Տաքսիլդարյանին։ (more…)
Ասում ենք ֆոտոբզիկ հասկանում ենք Մուն,
ասում ենք Մուն, հասկանում ենք Ֆոտոբզիկ։
ու տենց
Leave a Comment
Բարքամփն ավարտվեց, կեցցե Բարքամփը
Date: June 6, 2010
Բարքամփ Երեւան 2o1o–ն ավարտվեց։ Հերթական անկազմակերպորեն կազմակերպված միջոցառումը, որը իրար գլխի էր հավաքել ինտերնետային մարդկանց։
Կազմակերկիչները շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին, կամավորներին, հովանավորներին…
Մի մշտական խնդրանք՝ձեր բլոգերում, սոցիալական ցանցերում եւ այլն, Բարքամփ Երեւան-2010–ի մասին լուսանկարներ, վիդեոնյութեր, տեքստեր տեղադրելիս օգտագործեք barcampevn10 պիտակը։
Բոլորին խնդրում ենք իրենց պրեզենտացիաները ուղարկել barista@barcamp.am հասցեով եւ այն կտեղադրվի Բարքեմպի կայքում։
Ափսոս , Որ ԲարՔեմփը տարին մեկ ա լինում , բայց դե կարող ենք ավելի շուտ շուտ հավաքվել , զրուցել , մի քիչ վիրտուալից կտրվել...
Ապրեն Բոլոր Մասնակիցները:
Կազմակերպիչներին էլ հալալ ա !!
Կհանդիպենք Հաջորդ Տարի....
[...] TV’s wonderful “Interactive” tech-show.Meanwhile, here’s my photo-report from the Barcamp, and here are about a thousand links to more posts from around the [...]
Leave a Comment
Ինովացիոն զրույցներ՝ Բարքեմպից հետո
Date: June 5, 2010
Leave a Comment
Ինչպես գրանցվել ԲարՔեմփ Երևան ’10-ին
Date: June 1, 2010
Եթե սիրում ես տեխնոլոգիաներ, ինտերնետ կամ ուղղակի աշխատում ես ՏՏ ոլորտում, գրանցվի’ր ԲարՔեմփ Երևան 2010-ին:
ԲարՔեմփի հիմնական թիրախային խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները։ Բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի համաշխարհային Սարդոստայն։
Ինչո՞ւ գրանցվել
Գրանցվելը առաջին հերթին օգնում է կազմակերպիչներին հասկանալ մասնակիցների մոտավոր թիվը և ավելի ճիշտ կազմակերպել միջոցառումը, նախատեսելով համապատասխան ռեսուրսներ:
Բացի այդ, գրանցված մասնակիցները հնարավորություն կստանան զեկուցումներ կարդալ և պրեզենտացիանել անել: Բոլոր ներկայացնողները կստանան ԲարՔեմփ Երևան 2010-ի շապիկ և ֆիրմային պարագաներ (որոնք շատ սահմանափակ քանակության են):
Կարևոր է! Եթե դուք գրանցվել և մասնակցել եք ԲարՔեմփ Երևան ’09-ին, ապա կարիք չկա նորից գրանցվելու: Պետք է ուղղակի մուտք գործել կայք և թարմացնել պրոֆայլը նշելով BarCamp EVN ’10 կետը (տե’ս վերևում):
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվելիս գաղտնաբառը ավտոմատ կերպով ուղարկվում է Ձեր էլեկտրոնային հասցեով և Դուք կարող եք փնտրել այն հին նամակների մեջ:
Եթե չեք գտնում` հետևեք այս հղմանը և նոր գաղտնաբառ ստացեք:
Եթե գրանցման կամ պրոֆայլի թարմացման հետ կապված հարցեր առաջանան` կարող եք հարցնել այստեղ:
Ինչպե՞ս անել պրեզենտացիա
Պետք է պարտադիր ներկայանալ ԲարՔեմփի առաջին օրը (հունիսի 4-ին) և գրանցել պրեզենտացիայի անունը օրակարգում: Ահա որոշ կարևոր նկատառումներ`
Պրեզենտացիան չպետք է գովազդային բնույթ կրի` բացի այն որ դա ԲարՔեմփի կանոններին հակասում է, շատ արագ դահլիճում ունկնդիրների թիվը կսկսի նվազել:
Յուրաքանչյուր պրեզենտացիային հատկացվում է 30 րոպե: Պետք է տեղավորվել այդ ժամանակում, հակառակ դեպքում պրեզենտացիան կդադարեցվի ժամանակի լրանալուն պես:
Պրեզենտացիաների մասին հավելյալ տեղեկատվություն կարդա’ այստեղ և պատրաստվի’ր:
Իսկ իմ անցյալ տարվա գրանցումը մնացել է, փրոֆայլում նշել եմ, որ մասնակցելու եմ և այս տարի, սակայն բարքեմփն արդեն սկսվել է, իսկ ինձ ոչ մի նամակ–հիշեցում չի եկել։
։( Չգիտեմ էլ արդեն, թե ի°նչ մտածել ։(
Այս ցանկը տեղի ունեցած պրեզենտացիաների ընդամենը մի մասն է։ Հաջորդ անգամ, մենք կլինենք ավելի հնարամիտ, պրեզենտացիաները մասնակիցներից ստանալու գործում։ :)
So sad :(
Too many broken hearts after barcamp? ;)
Leave a Comment
Շնորհակալություն
Date: April 20, 2009
Հարգելի ԲարՔեմփերներ,
Շնորհակալություն ձեր ակտիվ մասնակցության և հետաքրքիր քննարկումների համար։ Մեզ համար շատ կարևոր էր հատկապես կամավորների աշխատանքը, ովքեր ողջ ընթացքում աջակցեցին կազմակերպչական թիմին։ Շնորհակալություն նաև բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք օգնում և օժանդակում էին մեզ, նախապատրաստական փուլում։
Խնդրում ենք բոլոր մասնակիցներին ուղարկել իրենց զեկուցումները՝ պրեզենտացիաները, barista@barcamp.am հասցեին։ Իսկ ձեր բոլոր գրառումների, լուսանկարների, վիդեոնյութերի հղումները թողեք այստեղ՝ մեկնաբանություններում։ Նաև հիշացնում ենք, որ այս ԲարՔեմփի պաշտոնական թեգն է՝ barcampevn09։
չԿոնֆերանսը ավարտվեց, սակայն այս կայքում մենք դեռ տեղադրելու ենք, լուսանկարներ, տեսանյութեր, պրեզենտացիաների ֆայլերը և կկիսվենք որոշ տեղեկություններով։ Այսպիսով այցելեք այս կայքը, մոտակա օրերը։
Մեզ անչափ հաճելի էր ձեզ հետ անցկացնել ԲարՔեմփ-ի օրերը։
Առայժմ դժվար է ասել։
Պարզ է, որ այս մեկը հաջողվել է և նման միջոցառումներ արդիական են։ Այսպիսով հաստատ մի բան կնախաձեռնենք, երբ որ որևե բան ավելի կոնկրետ որոշվի, այստեղ կհայտարարենք։
Хочу еще раз всех поблагодарить за эти интересные 2 дня, проведенные среди интересных людей:)
Сама почти никого не знала (так как не блогерша), но все равно было очень приятно послушать умных людей:) на следующий раз (надеюь это будет осенью, а не через год) постараюсь быть с собственной презентацией!:)
И вам тоже огромное спасибо, что пришли, поучаствовали и поддержали :)
А теперь ближе к делу - Где ваша презентация? - шлите ее на barista@barcamp.am прямо сейчас :) не откладывайте! :)
Hey George, sorry for that, multilingual support in WP is not that good yet, so people often just forgot to do so.
I'll try to sync all languages now. :)
And thanks to you, for helping with Georgian guys coming, and your help and enthusiasm in general!
BTW, where were you in the evening? I didn't see Georgian guys at afterparty.
Hey, guys, I see that blogs are in english, but... be nice - make this post with links viewable in english and russian versions of barcamp.am site :)
It was exciting, you guys did it! You did it! Thank you to all - sponsors, participants and orgs, perfect done!
вот когда презентацию пришлешь (gasparch@gmail.com) - тогда и поговорим :)
а до этого бду сниться :) и лучше тебе не узнавать мой предыдущий nickname :) :P
Nope, I've only created a Discussion in ArmTech group.
As I think next time will have more interested people in LinkedIn, we'll also create separate group.
Կարծում եմ մեկնարկը շատ հաջող էր և վաղն էլ կշարունակվի էլ ավելի խանդավառությամբ։ Շատ շնորհակալություն կազմակերպիչներին այս դժվար,բայց հետաքրքիր նախագծի կազմակերպման համար։ Իսկ պրեզենտացիաներից կուզեի առանձնացնել DOTCOM-ի ակտիվ ներկայացուցիչներին, հենց թեկուզ նրա համար ,որ ասելիք ունեն և մասնակցում են, GREAT!!!
Yes andzamb qo het em kapi mej eghel, dra hamar arandznacreci :) The che bolorid het el shat hacheli er tsanotanal@. Aknkalum enq nmanatip u aveli hetaqrqir bazmativ mijocarumner!!!
Շնորհակալություն BarCamp-ին, բոլոր կազմակերպիչներին.
Առաջին անգամ եմ մասնակցում, հետաքրքիր ա!!!
Սա էլ BarCamp-ի մեկնարկի մասին լուրը iTel.am um
http://www.itel.am/am-news-2-2646.html
Ալեքսեյ և մյուս կազմակերպիչներ
Շնորհավորում եմ լավ մեկնարկի համար: Հույս ունեմ այսօրվա պրեզենտացիաները կլինեն հետաքրքիր: Հաջող ընթացք և արդյունավետ աշխատանք:
Մերսի Արամ ջան, բայց ես կազմակերպիչների խմբի 6-7 հոգուց ընդամենը մեկն եմ :)))
Նաև շնորհակալություն մնացած բոլոր ԲարՔեմփի կազմակերպիչներին՝ ձեզ բոլորին, չէ որ դա բոլոր մասնակիցնրեի կողմից անկացվող միջոցառում է։
Ներկա պահին, շատ լավատեսորեն եմ տրամադրված, տեսնենք հետագա ընթացքը։ :)
Uraaaaaa verjapes BarCamp,stegh DOTCOMn el ka, hameceq
Leave a Comment
ԲարՔեմփը մեկնարկում է
Date: April 16, 2009
Այսպիսով՝ ուրբաթ, ապրիլի 17-ին,
16։00-19։00
Հայաստանի ամերիկյան համալսարանում
տեղի կունենա ԲարՔեմփ Երևան (չ)կոնֆերանսի մասնակիցների և պրեզենտացիանրի նախնական գրանցումը։
Շաբաթ օրը՝ 09։00-10։00 գրանցումը և պրեզենտացիանրի լրացումը շարունակվելու է, նրանց համար, ովքեր չեն գա ուրբաթ օրը։
Ինչից հետո տեղի կունենա (չ)կոնֆերանսի բացումը, և կսկվեն պրեզենտացիաները։ Մանրամասն ժամանակացույցի համար, տեսեք համապատասխան էջը։
Շտապ հարցերի դեպքում զանգահարեք՝
Ալեքսեյ – 091 312744
Արթուր – 094 938363
Գեղամ – 091 401469
Միքայել – 091 097057
Leave a Comment
Մի փոքր փոփոխություն
Date: April 16, 2009
Որոշեցինք խախտել ավանդույթը և պրեզենտացիաների ցանկի լրացումը սկսել ուրբաթ օրվանից արդեն։ Իհարկե դուք ձեր պրեզենտացիաները կկարողանանք ավելացնել նաև շաբաթ առավոտյան, ինչպես պլանավորված էր։
Տեղում գրանցումը սկվում է վաղը ժամը 16։00-ից, կտեսնվենք տեղում :)
Այդ ամենի համար ադապտերներ, սնուցման սարքեր, լիցքավորիչներ (կոնֆերանսի վայրում տեղադրված են Schuko տեսակի վարդակներ, պռոյեկտորները միանում են VGA /DE15 միացումով)
Թուղթ և գրիչ (կաշխատենք բոլորին ապահովել, բայց ձեր հետ բերելը ավելորդ չի լինի)
Թարմ և նոր մտքերի համար բաց ուղեղ
Հետաքրքիր մտահաղացումներ և գաղափարներ
Կոնստրուկտիվ առաջարկներ և նույնպիսի քննադատություն լսելու պատրաստություն
Այցեքարտեր (վիզիտկաններ)
Լավ տրամադրություն
Եվ իհարկե ձեր պրեզենտացիաների նյութերը և պաստառները որոնց մասին արդեն բազմիցս ասվել է :)
Leave a Comment
Աշխատանքային շաբաթ օրը
Date: April 14, 2009
Կառավարության որոշումը, այս շաբաթ օրը աշխատանքային հռչակելու մասին, իհարկե խառնեց շատերի պլանները, սակայն որևէ բան փոխելն արդեն ուշ էր։
Այսպիսով երկու բան՝
Եթե ինչ-որ մեկը կարիք ունի պաշտոնական տեղեկանքի, աշխատանքից, դասերից բացակայելու համար, ապա մենք պատրաստ ենք այն տրամադրել, եթե դուք գաք ուրբաթ օրը, նախնական գրանցմանը։
Նաև հիշացնենք, որ ինչպես մուտքն այնպես էլ ելքն ազատ է լինելու, և դուք կարող եք միանալ շաբաթ օրը երկրորդ կեսից, կամ գնալ առաջին կեսից հետո, կամ գալ միայն կիրակիր օրը։
Այդ դեպքում, կրկին ցանկալի է գալ ուրբաթ օրը, նախնական գրանցմանը։ Ցանկալի, բայց ոչ պարտադիր: :)
Այսպիսով, մի անգամ էլ պարզաբանենք, թե ինչ է լինելու։
Ձեր կողմից պարտաստված պրեզենտացիաներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, սարդոստայնի, նոր մեդիայի և վերջինների հետ փողկապակցված թեմաների շուրջ։
Պրեզենտացիաները լինելու են երկու տեսակի՝ 30 րոպեանոց, և 10 րոպեանոց մինի-պրեզենտացիաներ, դուք ինքներդ ընտրում եք, թե այդ երկու ձևաչափից, ձեր պրեզենտացիային որ մեկն է ավելի հարամար։ Քանի որ ԲարՔեմփ Երևանին միանալու են հյուրեր արտերկրից, նախընտրելի է հնարավորության դեպքում, պրեզենտացիաներն անել ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։ Նաև մի մոռացեք, որ պրեզենտացիաները ինտերակտիվ են լինելու, և տրամադրեք ձեր ժամանակի 20-25% լսարանից հարցերին և կարճ քննարկումներին։
Անպայման համոզվեք որ դուք տեղավորվում եք ժամանակի մեջ։ Քանի որ պրեզենտացիաները անցնելու են 3 զուգահեռ, սինխրոնիզացված հոսքով, նույնիսկ 2 րոպեով խախտումը, կարող է դժվարությունների պատճառ դառնալ, ողջ հետագա միջոցառման համար։
Կրկին՝ պրեզենտացիաների ընթացքում խիստ անցանկալի են գովազդը, քաղաքական կամ հավատքի քարոզչություն և (չ)Կոնֆերանցի բաց փիլիսոփայության այլ չարաշահումներ։
Մասնակիցները իրանք են որոշում թե միաժամանակ տեղի ունեցող 3 պրեզենտացիայից, որ մեկին ներկա լինեն։ Ավելին, ԲարՔեմփերի ընթացքում նորմալ է համարվում նաև պրեզենտացիաների ընթացքում մեկից մյուսն տեղափոխվելը (իհարկե առանց այլ մասնակիցների և «խոսնակների» ուշադրությունը շեղելու)։
Այսպես կոչված vote with your feet – «քվաերակիր ոտքերովդ» սկբունքը։
Բացի պրեզենտացիաներից լինելու է երկու այլ ձևաչափի միջոցառում՝ Բրիջքեմփ և Պաստառ-սեսսիան։
Մոտակա օրերն սպասում ենք նորությունների, որոնցով անմիջապես կկիսվենք ձեր հետ, այդպես որ, մի մոռացեք ստուգել կայքը, կամ գրանցվեք ՌՍՍ սնուցմանը։
Leave a Comment
RedBull
Date: April 4, 2009
Նորություննե՞ր։ ;)
Որպեսզի միջոցառման ընթացքում մասնակիցները չզգան էներգիայի պակաս, RedBull ընկերությունը կհյուրասիրի մեզ բոլորիս իր էներգետիկ խմիչքներով։
Voxjujn!!! es shat hetaqrqrvac em cer brendov ev kcankanaji hamagorcakcei cez het.Ete hnaravor e toxeq cer koordinatnern ev es kkapnvem cez het.
Sirov-Lili
ՇԱԱՏ ԼԱՎԱ ՎՈՐ RED-BULL@ BAR-CAMPIN ՀՈՎԱՆԱՎՈՐՈՐՒՄԱ ԵՎ ԲՈԼՈՐԻՏԵԼ ԱՍԵՄ, ՈՐ ԴԱ ՕԳՆԵԼՒԵ ԴԶԵԶ BAR-CAMPI ԺԱՄԱՆԱԿ ԼԻՆԵԼ ԱժԽԻԺ ԱՎԱՎԵԼԻ ԼԱՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻ ԴԶԵՐ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆԵՐԸ.et sokik mokiknernel targek vabshe.
RedBull? Aynqan el vogevorvats chem ayd pastic :) Aveli lav er J7 kam Viko :)
Leave a Comment
iCon-ը կապահովի մեր Ինտերներ կապը
Date: March 30, 2009
Եվս մեկ հաճելի նորություն՝
Wi-Max Ինտերնետ պռովայդեռ iCon-ը կապահովի մեզ կապով։
Այսպսիով մենք տեղում կունենանք արագործ Wi-Fi կապ և ձեր ծնկադիրները (laptop) կլինեն շատ տեղին։ :)
Не, они специализируються на Wi-Max, и правильно делают. Wi-Fi удобен для покрытия небольших помещений, вместо локалки, а как последняя миля, он слишком дорог при нормальной реализации.
Они предоставят связь по Wi-Max, и уже на месте раздадут учатсникам по Вай-фай, так как он есть почти на всех современных ноутах.
Հանդիպման սկզբում ներկայացվեց Բարքեմպ Երեւանը եւ Dotcom-ի բլոգերներն ակնհայտ ոգեւորությամբ ընդունեցին միջոցառմանը մասնակցելու հրավերը եւ խոստացան առաջիկայում գրանցվել Բարքեմպ Երեւանի կայքում։
Այնուհետեւ Observer-ը եւ Reporter_arm-ը ներկայացրեցին «Հաջողակ պրեզենտացիա», «Ինչպե՞ս գրել» եւ «Բլոգ» վերնագրված պրեզենտացիաները, որոնք ընդմիջվում էին հարցերով եւ մասնակիցների մեկնաբանություններով։ Ստորեւ ներկայացնում ենք Փրի-քեմպին ցուցադրված պրեզենտացիաներից մեկը՝ «Ինչպե՞ս գրել». (more…)
[quote]շուրջ 25 [b]երիտասարդ բլոգերների[/b] համար[/quote]
Նայելով տեղակայված նկարներին, կարելի է ենթադրել, որ հանդիպումն տեղի է ունեցել 8Բ դասարանում:
Երիտասարդ մի քիչ ԶԻԼ է ասված :-)
Thank you for an interesting and useful meeting!!! :)
Leave a Comment
Բարի Գալուստ
Date: March 14, 2009
Առաջի՞ն անգամ եք այստեղ։ Այդ դեպքում երկու խոսքով բացատրենք ամենակարևորը՝
ԲարՔեմփը՝ բաց, ոչ ֆորմալ, «առանց փողկապի» Տեղեկատվական Տեխնոլոգիաների, և հատկապես Համացանցի և Նոր Մեդիայի կոնֆերանս է։ ԲարՔեմփը բաց է ոչ միայն այցելության համար, այլ նաև ներկայացնելու։
Այսպիսով եկեք, ներկայացրեք ձեզ հետաքրքրող թեմաները, կիսվեք ձեր փորձով, գաղափարներով և մտքերով համախոհների և գործընկերների հետ։ Ավելի լավ պատկերացում կազմելու համար այցելեք միջոցառման մանրամասն նկարագրությունը։
Եվ մեկ այլ կարևոր բան, եթե ձեր գալու հավանականությունը գոնե 50%-ից բարձր է, ապա անպայման գրանցվեք։
ԲարՔեմփը մեկնարկելու է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի շենքում Ապրիլի 17-ին, ուրբաթ օրը, նախնական գրանցումով։ Բուն միջոցառումը տեղի է ունենալու Ապրիլի 18-ին և 19-ին՝ շաբաթ և կիրակի օրերը։
до Балтии я 2 года подряд ездила на Баркемпы в Киев.
а в том году побывала и в Латвии. вот тут есть небольшой отчет.
http://casualmente.livejournal.com/390444.html#cutid1
и я не сомневаюсь, что в Армению тоже будут ездить. главное, с годами приумножать опыт!!
Նրանք, ով մեզ ուշադիր հետևում են, նկատել են, որ մեր կայքը վերջերս խնդիրներ է ունեցել և այն երբեմն մի քանի ժամ շարունակ չէր աշխատում։ Այժմ բոլոր անհրաժեշտ աշխատանքները ավատրված են և մենք այլևս «կորելու» մտադրություն չունենք։
Հետ է բերվել «Կոնտակտի» էջը, որից դուք կարող եք օգտվել, եթե մեկնաբանություններում հարմար չեք գտնում տալ հարցը։
Նաև ավելացվել է «Հաճախ Հնչող Հարցերի» էջը։ Գրեք Ձեր հարցերը այնտեղ, և մենք կաշխատենք արագ նրանց պատասխանել։
Եվ դա, դեռ սկիզբն է, մոտակա շաբաթ, կայքին կմիացնենք ևս մի քանի երկար սպասված մասեր։ Այսպես որ հետևեք մեզ, կամ պարզապես ավելացրեք մեր RSS ֆիդը (սնուցումը) ձեր նորությունների ագրեգատորի մեջ, բոլոր նորությունների մասին օպերատիվ իմանալու համար։
3-րդ կանոն՝ Եթե դու ուզում ես ներկայացնել, գրիր քո թեման և անունդ պրեզենտացիաների ցանկում
4-րդ կանոն՝ Ներածությունը ընդամենը երկու բառով
5-րդ կանոն՝ Այնքան շատ պրեզենտացիաներ, ինչքան շատ թույլատրում է ժամանակը և տեղը
6-րդ կանոն՝ Ոչ մի նախորոք ծրագրած պրեզենտացիաներ, ոչ մի «կողքից նայողներ»
7-րդ կանոն՝ Պրեզենտացիաները տևում են այնքան ժամանակ, ինչքան որ պետք է, կամ մինչև նրանք սկսում են խլել ժամանակը ուրիշ մասնակցի պրեզենտացիայից
8-րդ կանոն՝ Եթե սա քո առաջին ԲարՔեմփն է դու պետք է ներկայացնես (լավ, իրականում դու ՊԱՐՏԱՎՈՐ չես, բայց աշխատիր անել պրեզենտացիա մեկ ուրիշի հետ միասին, կամ գոնե եղիր ակտիվ, հարցեր տուր, շփվիր, օգնիր ընդհանուր գործերում)
Դա, իհարկե կեսկատակ, հայտնի «Մարտական Ակումբի» կանոնների հիմման վրա, բայց ընդամենը կեսկատակ… :)
есть, конечно)) я имела ввиду, что нельзя все это заучивать. каждый раз нужно рассказывать так, как будто делаешь это в первый раз. смотришь на аудиторию и видишь, как с ней нужно разговаривать))
ес вообще шат кузеи презентациан хаерен анцкацнем)) байц вахенум ем))))
Пока, к сожалению, не знаю, смогу приехать, или нет, по финансовым причинам. Но если приеду, то обещаю соблюсти все правила. Да что уж говорить, я уже не раз в своем блоге упоминала о мероприятии.
Выступать буду. Тему придумаю на месте. Никакого официоза. На то мы и журналисты. Думаю, будет интересно.
И, пап-пара-раммм... По вопросам поддержки пишите на задумываясь!
Мер мот амен инч кстацви! :-) Менк кич енк, сакайн мез хай ен асум! :-)
В каждой полушутке есть доля полуправды :).
От соблюдения этих правил зависит то удовольствие и тот практический результат, которые ты можешь получить от баркемпа.
Leave a Comment
Բարքեմփ 2 ամսից
Date: February 18, 2009
Ողջույն ԲարՔեմփերներ,
«Բարքեմփ Երևանի» կազմակերպիչները ուրախությամբ տեղեկացնում են .
Տղերք էս Concerned Armenian-ը ԿԳԲ-ի գործակալ է Սովետի ժամանակից, մենք գիտենք նա ով է, ամերիկայում ապրող մի պարսկահայ է, ով հիմա էլ էնտեղից է ԿԳԲ-ի համար տվյալներ ուղարկում: Այնպես որ շատ բանի տեղ մի դրեք, նրա նմանները մեր պատմության մեջ միշտ էլ եղել են, մեկ թուրքերին են ծառայել, մեկ պարսիկներին, մեկ ռուսներին:
Thanks for detailed answers, Xelgen!
Will probably be in touch via e-mail to clarify the ways I can contribute to this great event. Do not hesitate to drop me a line via AIM if you'll need my help.
P.S. Reagrding bugs: I promise more reports in future ;)
Hello Aram!
1. Well, if you mean schedule - No, that's what Barcamp about, it's absolutely user-generated, so final schedule will be created only after opening, when all presenting participants will list their presentations.
If you mean just general plan, in few words a draft looks like: Friday evening starting 16-17 o'clock: Registration of participants, knowing-each other, socializng may be a small opening party, somewhere outside. Saturday morning from 9:00 registration (for those who didn't come on Friday), ~10:30 Opening ceremony, 11:00-~18:00: presentations, presentations and presentations!. Sunday: 10:00-17:00 presentations, 17:00 closing ceremony, and farewell party in the evening. Of course some coffee-breaks during main days (Sat/Sun). There will be also a common place other then presentation halls, where participants can socialize, talk, discuss, share ideas, etc.. Again it's far from being final yet, but you can get general idea.
2. Not yet, but we're going to add it till the end of next week. If you have questions you'd like not ask in comments, you can mail me, see p. 3.
3. Well you don't have to propose it to anyone. You'll just come on April 18 morning, and add it to the board of presentations. If you want just ask for advice, to see if it's good idea for presentation, gmail me to xelgen.am :)
4. Nope, there are no obligations. You're free to attend when you can, what you're interested in. Especially Friday is optional. Still of course it will be nice if majority will participate to whole event.
5. Projectors, screens will be provided by AUA. They have pretty good equipped halls and classes. Network equipment will be provided by sponsors, we're in negotiation process. One thing we'll surely need are power cords/adapters for numerous laptops, expected.
6. About Innovation Incubator, we're not yet sure if it will take place. In few words it's a chance for those who have ideas for startups to present their ideas and plans, and find interested professionals and potential venture investors/donors. The main problem with Innovation Incubator is lack of donors/investors, due to known financial situation.
Thank you for bug reports, I really appreciate it. Now I'm sure you're inborn QA specialist :)
So, about point 1, you're right it's due to WP's (and plugin used for custom fields) limitations. We'll add a list of participants to the website soon, and everything will look properly there. I'll also take a look to see if we can fix it in user's profile, so we don't confuse our participants.
About point 2, you really saved us from a problems! While data was being written correctly to DB and we avoided big mess, there was problem with several characters braking dropdown element, so if someone edited his details later, and didn't set that value again, it would be dropped to default - "Full name".
Now everything seems to work. Thanks again.
Hi guys!
Thanks for great initiative.
I've got some questions that would like to clarify.
1. Is there any draft agenda for BarCamp?
2. Is there a list of organizing group's members?
3. To whom should I propose the topic of mt presentation?
4. Is it obligatory to attend all 3 days of BarCamp all day long?
5. Will the necessary equipments (overhead, laptop,etc.) provided by AUA/organizers, or we have to care about that things by ourselves?
6. What is the "Innovation Incubator" event? I checked that option during the registration anyway, but would like to have more information on it.
Some feedback about the registration form.
1. Checking my profile I found that my ICQ number is placed in the "AIM" field and Skype account name in "Yahoo AIM field". Is it due to WordPress limitations? Guess this will cause a confusion in future.
2. I selected the "Full name Nickname and Company name" option to be printed in my T-shirt on the registration form, but later found that is was replaced by "Full Name" option after login. I've tried to correct this by choosing my first option and saving, but there was the "Full Name" again on the next login. Can someone check this, please?
Ողջույն,
Նախորդ միջոցառման նկար չենք կարող ուղղարկել, քանի որ Հայաստանում նման բան առաջին անգամ է կազմակերպվում։
Բայց կարող ենք այլ Բարքեմփերի նկարներ գտնենք, համապատասխան լիցենզիայով։
Շաբաթվա սկիզբ մեզանից մեկը կկապնվի քո հետ, քո գրանցման էլ-փոստով։
Jox jan privet, shat apreq, shat kayf ban eq kazmakerpel.
Uxarkeq indz event i description@ angleren, menq mer Online IT Journal "Inch ka chka ?" i IT Events um kdnenq. mek el mi 2 nkar naxord event ic.
ete dzes ognutyun petk lini - grek.
es nor greci im mot.
http://casualmente.livejournal.com/394051.html
Leave a Comment
Նորություններ հովանավորներից
Date: September 5, 2008
Մենք մի երկու նորություն ունենք։
1. Բաց Հասարակությանը Ինստիտուտը դրամաշնորհ է տրամադրել, որով կծածկվեն կազմակերպչական ծախսերի կեսից ավելին, այդ թվում՝ տարածքի վարձակալման և գովազդային նյութերի թողարկման առյուծի բաժինը
2. ԵԱՀԿ Երևանը կծածկի 3 մասնակցի ճանապարհն ու մնալը։
3. ՀԲԸՄ-ը հետաքրքրված է 4 Ամերիկահայ բլոգերների մասնակցությունը Բարքեմփ Երևան 2009-ում հովանավորելու մեջ։
Ֆինանսական օգնություն ստացած անհատների անունները հազիվ թե հրապարակվեն, այդքան էլ ընդունված պրակտիկա չէ։
Բայց շուտով կլինի բոլոր գրանցվախ մասնակիցների ցանկը։
posted by Էդդ on June 4, 2011