Ինչպես գրանցվել ԲարՔեմփ Երևան ’10-ին

Նորություններ 1 June 2010 | 6 Comments

Եթե սիրում ես տեխնոլոգիաներ, ինտերնետ կամ ուղղակի աշխատում ես ՏՏ ոլորտում, գրանցվի’ր ԲարՔեմփ Երևան 2010-ին:

ԲարՔեմփի հիմնական թիրախային խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները։ Բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի համաշխարհային Սարդոստայն։

Ինչո՞ւ գրանցվել

Գրանցվելը առաջին հերթին օգնում է կազմակերպիչներին հասկանալ մասնակիցների մոտավոր թիվը  և ավելի ճիշտ կազմակերպել միջոցառումը, նախատեսելով համապատասխան ռեսուրսներ:

Բացի այդ, գրանցված մասնակիցները հնարավորություն կստանան զեկուցումներ կարդալ և պրեզենտացիանել անել: Բոլոր ներկայացնողները կստանան ԲարՔեմփ Երևան 2010-ի շապիկ և ֆիրմային պարագաներ (որոնք շատ սահմանափակ քանակության են):

Ինչպե՞ս գրանցվել

Այցելեք http://barcamp.am/wp-login.php?action=register և լրացրեք ԲՈԼՈՐ դաշտերը, չմոռանալով նշել  BarCamp EVN ’10  կետը.

Կարևոր է! Եթե դուք գրանցվել և մասնակցել եք ԲարՔեմփ Երևան ’09-ին, ապա կարիք չկա նորից գրանցվելու: Պետք է ուղղակի մուտք գործել կայք և թարմացնել պրոֆայլը նշելով  BarCamp EVN ’10 կետը (տե’ս վերևում):

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրանցվելիս գաղտնաբառը ավտոմատ կերպով ուղարկվում է Ձեր էլեկտրոնային հասցեով և Դուք կարող եք փնտրել այն հին նամակների մեջ:
Եթե չեք գտնում` հետևեք այս հղմանը և նոր գաղտնաբառ ստացեք:

Եթե գրանցման կամ պրոֆայլի թարմացման հետ կապված հարցեր առաջանան` կարող եք հարցնել այստեղ:

Ինչպե՞ս անել պրեզենտացիա

Պետք է պարտադիր ներկայանալ ԲարՔեմփի առաջին օրը (հունիսի 4-ին) և գրանցել պրեզենտացիայի անունը օրակարգում: Ահա որոշ կարևոր նկատառումներ`

  • Պրեզենտացիան չպետք է գովազդային բնույթ կրի` բացի այն որ դա ԲարՔեմփի կանոններին հակասում է, շատ արագ դահլիճում ունկնդիրների թիվը կսկսի նվազել:
  • Յուրաքանչյուր պրեզենտացիային հատկացվում է 30 րոպե: Պետք է տեղավորվել այդ ժամանակում, հակառակ դեպքում պրեզենտացիան կդադարեցվի ժամանակի լրանալուն պես:
  • Պրեզենտացիաների մասին հավելյալ տեղեկատվություն կարդա’  այստեղ և պատրաստվի’ր:

Tagged in

6 Responses on “Ինչպես գրանցվել ԲարՔեմփ Երևան ’10-ին”

  1. n0p says:

    Տղերք, դարձրեք “լՐանալուն պես” :)

  2. Monk says:

    Ես գրանցվեցի, բայց հնարավորություն չեմ ունենալու գամ, Արցախում եմ էլի: Դա ոչի՞նչ

  3. Dreamer says:

    Իսկ իմ անցյալ տարվա գրանցումը մնացել է, փրոֆայլում նշել եմ, որ մասնակցելու եմ և այս տարի, սակայն բարքեմփն արդեն սկսվել է, իսկ ինձ ոչ մի նամակ–հիշեցում չի եկել։

    ։( Չգիտեմ էլ արդեն, թե ի°նչ մտածել ։(

Leave a Reply