#barcampevn14 ՝ սկսում ենք ~

1604721_630878796985401_1041138084_nԲարև “ԲարՔեմփ Երևան 2014″-ին սրտաճմլիկ սպասող կամ պարզապես թեմայի մեջ մարդիկ :) Եվ այսպես մայիսի 31-հունիս 1-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի երկար սպասված արդեն 6-րդ #barcampevn14-ը:

ԳՐԱՆՑՈՒՄԸ սկսված է!!!

Առաջին անգա՞մ եք մասնակցելու և չգիտե՞ք՝ ինչ է ԲարՔեմփը, կարդացե՛ք այստեղ :) Անհասկանալի հարցե՞ր կան, գտե՛ք Ձեր հարցերի պատասխաններն ասյտեղ :)

“ԲարՔեմփ Երևան 2014″ չկոնֆերանսի պաշտոնական հեշ թեգն է՝ #barcampevn14:

“ԲարՔեմփ Երևան 2014″-ի գլխավոր հովանավորն է Յուքոմ ընկերությունը: Մեզ աջակցում է նաև PicsArt-ը :)

“ԲարՔեմփ Երևան 2014″-ի հավեսին հյուրերի մասին կտեղեկանաք ՇՈՒՏՈՎ: Մնացել են հաշված օրեր, այնպես որ այսօրվանից վերցրեք Ձեր լապտոպը, գտեք մի խուլ անկյուն ու անջատված պատրաստեք Ձեր ներկայացումը ;)

Սիրով՝

ԲարՔեմփ Երևանի կազմակերպիչների թիմ