2010

You are here: Home » 2010

Մենք պատրաստում ենք ԲարՔեմփ Երևան ’10

barcamp

Վերջապես մենք կենտրոնացանք, հավաքվեցինք, գտանք հովանավորներ և այժմ հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ Բարքեմփ Երևան 2010-ը կկայանա:

Ինչպես անցյալ տարի, այս անգամ ևս ԲարՔեմփը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում: ԲարՔեմփը կտևի երկու օր` հունիսի 5-6-ը: Նախնական գրանցումը՝ հունիսի 4-ին։ Ժամանակացույցի նախնական տարբերակը՝ այստեղ։

Մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել  այս տարվա ԲարՔեմփին: Եթե մտադիր եք ներկա գտնվել ԲարՔեմփին, ապա խնդրում ենք, գրանցվել այստեղ:

Խնդրում ենք նաև տարածել այս տեղեկությունը ձեր ծանոթների, ընկերների շրջանակում, եթե կարծում եք, որ նրանց ևս կհետաքրքրի ԲարՔեմփը:

Կհանդիպենք