»
S
I
D
E
B
A
R
«
Բարքամփ Երեւան-2010-ի վիդեոն
Jun 28th, 2010 by reporter_arm

Ժամանակ չկար շուտ մոնտաժեինք։ Մի քիչ ուշացած եմ տեղադրում՝ շնորհակալություն հայտնելով Ինտերնյուսի աշխատակից Լեւոն Տաքսիլդարյանին։

Մունի նկարները պիկասայում
Jun 9th, 2010 by norayr

Ասում ենք ֆոտոբզիկ հասկանում ենք Մուն,
ասում ենք Մուն, հասկանում ենք Ֆոտոբզիկ։
ու տենց

Բարքեմփ10-ը համացանցերում
Jun 8th, 2010 by norayr

Ռեպորտաժներ

Anahit Initiative – Բարքեմփի հակիրճ ամփոփում

ireport.am-ը բարքեմփի մասին

«Ռադիո Վան բլոգերը» բարքեմփի մասին։ Օր առաջին։

«Ռադիո Վան բլոգերը» բարքեմփի մասին։ Օր երկրորդ։

Ռադիո «Վան» բլոգերից բարքեմփի մասին

Կիկիի տպավորությունները

Լուսանկարներ

Դիտորդի լուսանկարները

Մունի նկարները ֆոտոբզիկում․

Ֆոտոբզիկ․ առաջին օր – գրանցում

Ֆոտոբզիկ․ չկոնֆերանսի առաջին օր

Ֆոտոբզիկ․ Innovation talks Սիրահարների այգում – Anahit Initiative, Արմեն, Ալբերտ

Ֆոտոբզիկ․ չկոնֆերանսի երկրորդ օրը

Ֆոտոբզիկ․ չՆորիկը չԿոնֆերանսում

Ֆոտոբզիկ․ բարքեմփի փակումը

Մունի լուսանկարները պիկասայում

Արփիկի բլոգում – Լուսինի և Սեթոի նկարները

Բարքեմփը Ռոբի-Ռաուլի բլոգում

Բարքեմփի երկրորդ օրը Ռոբի-Ռաուլի բլոգում

Բրիջքեմփը Ռոբի-Ռաուլի բլոգում

Սոնյա Բաղդասարյանի ակա zonic_x լուսանկարները կենդանի մատյանում

Անահիտ Վարդանյանի լուսանկարները ֆեյսբուքում

Նարիննայի ֆոտոները պիկասայում

Նորայրի լուսանկարները ֆեյսբուքում

Երվանդ Աղաբաբյանը – ֆեյսբուք

Նունե Իսաբեկյան – առաջին օրվա լուսանկարները

Նունե Իսաբեկյան – երկրորդ օրվա լուսանկարները

Մարիանա Աբրահամյանի լուսանկարները՝ ֆեյսբուքում

Կիկիի լուսանկարները, երկրորդ օր

Արցախյան բլոգեր Ռոքսիի լուսանկարները

Այս և այլ լուսանկարներ mv83-ի փոստում

Տիգրան Գևորգյանի լուսանկարները ֆեյսբուքում

Տեսանյութեր

Ռադիո Վանի կայքի ներկայացումը Բարքեմփում

Բարքամփն ավարտվեց, կեցցե Բարքամփը
Jun 6th, 2010 by reporter_arm

Բարքամփ Երեւան 2o1o–ն ավարտվեց։ Հերթական անկազմակերպորեն կազմակերպված միջոցառումը, որը իրար գլխի էր հավաքել ինտերնետային մարդկանց։

Կազմակերկիչները շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին, կամավորներին, հովանավորներին…

Մի մշտական խնդրանք՝ձեր բլոգերում, սոցիալական ցանցերում եւ այլն,  Բարքամփ Երեւան-2010–ի մասին լուսանկարներ, վիդեոնյութեր, տեքստեր տեղադրելիս օգտագործեք barcampevn10 պիտակը։

Բոլորին խնդրում ենք իրենց պրեզենտացիաները ուղարկել barista@barcamp.am հասցեով եւ այն կտեղադրվի Բարքեմպի կայքում։

Կհանդիպենք հաջորդ Բարքամփ Երեւանին…

PM Sargsyan QnA at Barcamp
Jun 6th, 2010 by Observer

Հունիսի 6-ի ժամանակացույց, թարմացված
Jun 5th, 2010 by Observer

Հունիսի 5-ի ժամանակացույց, նորացված
Jun 5th, 2010 by gaspar

BarcampEVN’10 – Ֆոտոռեպորտաժ
Jun 5th, 2010 by Observer

Ինովացիոն զրույցներ՝ Բարքեմպից հետո
Jun 5th, 2010 by Observer

Ինչպես գրանցվել ԲարՔեմփ Երևան ‘10-ին
Jun 1st, 2010 by Arpiné Grigoryan

Եթե սիրում ես տեխնոլոգիաներ, ինտերնետ կամ ուղղակի աշխատում ես ՏՏ ոլորտում, գրանցվի’ր ԲարՔեմփ Երևան 2010-ին:

ԲարՔեմփի հիմնական թիրախային խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները։ Բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի համաշխարհային Սարդոստայն։

Ինչո՞ւ գրանցվել

Գրանցվելը առաջին հերթին օգնում է կազմակերպիչներին հասկանալ մասնակիցների մոտավոր թիվը  և ավելի ճիշտ կազմակերպել միջոցառումը, նախատեսելով համապատասխան ռեսուրսներ:

Բացի այդ, գրանցված մասնակիցները հնարավորություն կստանան զեկուցումներ կարդալ և պրեզենտացիանել անել: Բոլոր ներկայացնողները կստանան ԲարՔեմփ Երևան 2010-ի շապիկ և ֆիրմային պարագաներ (որոնք շատ սահմանափակ քանակության են):

Ինչպե՞ս գրանցվել

Այցելեք http://barcamp.am/wp-login.php?action=register և լրացրեք ԲՈԼՈՐ դաշտերը, չմոռանալով նշել  BarCamp EVN ‘10  կետը.

Կարևոր է! Եթե դուք գրանցվել և մասնակցել եք ԲարՔեմփ Երևան ‘09-ին, ապա կարիք չկա նորից գրանցվելու: Պետք է ուղղակի մուտք գործել կայք և թարմացնել պրոֆայլը նշելով  BarCamp EVN ‘10 կետը (տե’ս վերևում):

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրանցվելիս գաղտնաբառը ավտոմատ կերպով ուղարկվում է Ձեր էլեկտրոնային հասցեով և Դուք կարող եք փնտրել այն հին նամակների մեջ:
Եթե չեք գտնում` հետևեք այս հղմանը և նոր գաղտնաբառ ստացեք:

Եթե գրանցման կամ պրոֆայլի թարմացման հետ կապված հարցեր առաջանան` կարող եք հարցնել այստեղ:

Ինչպե՞ս անել պրեզենտացիա

Պետք է պարտադիր ներկայանալ ԲարՔեմփի առաջին օրը (հունիսի 4-ին) և գրանցել պրեզենտացիայի անունը օրակարգում: Ահա որոշ կարևոր նկատառումներ`

  • Պրեզենտացիան չպետք է գովազդային բնույթ կրի` բացի այն որ դա ԲարՔեմփի կանոններին հակասում է, շատ արագ դահլիճում ունկնդիրների թիվը կսկսի նվազել:
  • Յուրաքանչյուր պրեզենտացիային հատկացվում է 30 րոպե: Պետք է տեղավորվել այդ ժամանակում, հակառակ դեպքում պրեզենտացիան կդադարեցվի ժամանակի լրանալուն պես:
  • Պրեզենտացիաների մասին հավելյալ տեղեկատվություն կարդա’  այստեղ և պատրաստվի’ր:

»  Substance: WordPress   »  Style: Ahren Ahimsa